Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններ

Բուսկան բուժամիջոցներ հոդացավերի համար

Հազարատերևուկի  ծաղիկները և նռան կեղևը փոշիացնել, խառնել ձվի սպիտակուցի հետ, պատրաստել քսուք: Քսուկը դնել ցավող տեղի վրա:

309_largeՈսկեշիվ, ոսկեստեղ, ամրենի- Բույսի մեջ հայտնաբերվել են` գալեգին, ֆլավոնային գլյուկոզիդ, գալյութելոյին, տանին, սապոնին, դառը նյութեր: Բուժման նպատակով օգտագործելու համար  հավաքել բույսի վերգետնյա հատվածը:

Լորենու ծաղիկները, ոսկեշիվ և արևքուրիկ խոտաբույսերի վերգետնյա հատվածները, սև թանթրվենու ծաղիկները 20-ական գրամ, թոշիացնել, խառնել միմյանց:  1ճաշի  գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել, քամել:Օրվա ընթացքում այդ լուծույթից խմել 2 բաժակ:

Սև թանթրվենու ծաղիկները, եղինջի տերևները, մաղադանոսի արմատները, ուռենու կեղևը` 25-ական գրամ , փոշիացնել, խառնել միմյանց: 1 թեյի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, եփել 15  րոպե: Թրմել, քամել, խմել օրական 1 բաժակ:

genista_hispanica0Օրոճ կամ դեղնածաղիկ —Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ։ Ներկատու Օշակի կանաչ զանգվածի պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, լեղամուղ, ցավազրկող միջոց։

Վերցնել 25-ական գրամ եղինջի, կեչու տերևներ,օրոճի և եռագույն մանուշակի վերգետնյա հատվածները, փոշիացնել, խառմել միմյանց: Բուսահումքից վերցնել 1 թեյի գդալ, վրան լցնել 1 բաժակ եռացրած ջուր, եփել 15 րոպե,թրմել, քամել: Խմել օրվա ընթացքում:

 

Բոլոր բուսական բուժամիջոցներից օգտվելուց առաջ, խորհրդակցեք  Ձեր  բժշկի հետ:

 

 

Ապրեք առողջ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook