Sunday, April 28, 2024
ՆորություններՏուրիստական նորություններԺամանց

Գիտնականները կպարզեն՝ ճանապարհորդելու հանդեպ սերը փոխանցվո՞ւմ է գեներով, թե՞ ոչ

Սինգապուրի գիտնականները պատրաստվում են ապացուցել, որ ճանապարհորդելու ցանկությունը քմահաճույք չէ, այլ՝ բազային պահանջ, որը, ընդ որում, փոխանցվում է գենետիկորեն։ Այդ մասին գրում է Travel Daily Media-ն։

Սինգապուրյան Scoot ավիաընկերությունը և Սինգապուրի Ազգային համալսարանը  սկսում են Wandermust փորձը, որի նպատակն է ապացուցել, որ մարդիկ ճանապարհորդում են ոչ թե որովհետև պարզապես ցանկանում են, այլ՝ որովհետև ունեն դրա կարիքը։ Հետազոտության ընթացքում կուսումնասիրվի անընդհատ տեղափոխվելու ցանկության և ԴՆԹ-ի կապը։ Հատուկ ուշադրություն գիտնականները կդարձնեն մարդու մի գենին, որը, ինչպես ենթադրվում է, կապված է ճանապարհորդելու պահանջի հետ։

Scoot ընկերությունը արդեն սկսել է փնտրել ճանապարհորդության սիրահարների, ովքեր ինքնակամ կմասնակցեն հետազոտությանը։ Բացի նրանից, որ նրանք առաջինը կիմանան հետազոտության արդյուքները, նրանց կտրվի նաև  100 000 մղոն բոնուս  Սինգապուրյան ավիաընկերությունից։ Մասնակցության համար հայտը կարելի է լրացնել Wandermust պաշտոնական կայքում։

Ուսումնասիրության ընթացքում կօգտագործվի ամենաժամանակակից մոլեկուլա-գենետիկական տեխնոլոգիաները։

Նյութի աղբյուրը՝ travelnews.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook