Sunday, April 28, 2024
Նորություններ

Գիտնականները քիմիաթերապիայից կրկնակի արդյունավետ միջոց են գտել թոքերի քաղցկեղի դեմ

Փորձն իրականացվել է 30 մասնակցի վրա։ Բոլոր մասնակիցները նախկինում քիմիաթերապիա և ժամանակակից իմունոթերապիա են անցել, բայց բուժումը դադարել է արդյունք տալ։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Բրիտանացի գիտնականները դեղամիջոցների նոր համադրություն են մշակել, որոնք կլինիկական փորձարկումների ընթացքում ցույց են տվել, որ կրկնակի ավելի արդյունավետ են թոքերի քաղցկեցի բուժման դեմ, քան քիմիաթերապիան։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով քաղցկեցի ուսումնասիրման լոնդոնյան ինստիտուտի կայքին։
Նշվում է, որ երկու դեղերի (VS-6766 և էվերոլիմուս) կոմբինացիան ավելի արդյունավետ է եղել «KRAS գենի մի շարք մուտացիաներով քաղցկեղի ուշ փուլերում»։
Փորձարկումներին 30 հոգանոց խումբ է մասնակցել, այդ թվում` 11 մարդ ուշ փուլում հայտնաբերված թոքերի քաղցկեղով։

«Թոքերի քաղցկեղով հիվանդներից կեսի մոտ հիվանդության զարգացում չէր նկատվում 6 ամսվա ընթացքում, ինչը երկու անգամ ավելին է, քան քիմիաթերապիայից ակնկալվող արդյունքը հիվանդության զարգացման տվյալ փուլի ժամանակ»,- պնդում են ուսումնասիրության հեղինակները։

Փորձարկումների արդյունքում ուռուցքներն ավելի քան 30%-ով փոքրացել են 11-ից երկուսի մոտ, այլ 9-ի թոքերում քաղցկեղի աճը վերահսկելի է դարձել։ Բացի այդ, դրական դինամիկա է նկատվել վահանաձև գեղձի և ձվարանների քաղցկեղ ունեցողների մոտ։
Մասնագետները նշում են, որ այսօր KRAS գենի մուտացիայով պայմանավորված քաղցկեղի բուժման արդյունավետ միջոց կա, որի կիրառումը 2021 թվականին հավանության է արժանացել ԱՄՆ-ում, սակայն այն կարող է խոցել մուտացիաներից միայն մեկին (G12C)։
Մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ դեղերի այս նոր համադրության գործողությունն ուղղված է ազդելու ոչ թե բուն KRAS գենի վրա, այլ այն բանի, որ թույլ չտա նրան խթանել ուռուցքի աճը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook