Sunday, April 28, 2024
Նորություններ

Դեղերի դեղատոմսով դուրս գրման կարգի ներդրումը 1 տարով հետաձգելու հարցն է քննարկվում

«ՀՀ առողջապահության նախարարությունում քննարկում ենք դեղերի դեղատոմսով դուրս գրման կարգի ներդրման 1 տարով հետաձգման հարցը, որպեսզի այդ ընթացքում շտկվեն բոլոր բարձրաձայնված թերությունները:

Եթե կառավարությունը հավանություն տա մեր այդ նախաձեռնությունը, ապա կդիմենք բոլոր շահագրգիռ կողմերին առաջարկների և քննարկումների համար, որպեսզի հաշվի առնվեն բոլոր մտահոգությունները և ի վերջո մենք ունենանք մի համակարգ, որը հնարավորություն կտա խուսափել դեղերի անհարկի և սխալ ընդունումից, բայց միևնույն ժամանակ խոչընդոտ չի հանդիսանա բժշկական ծառայություններից օգտվելու համար:

Լրացուցիչ կտեղեկացնեմ զարգացումների մասին»,- այս մասին հայտնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Իրավաբան.net

Leave a Reply

x Close

Like Us On Facebook