Sunday, April 28, 2024
Նորություններ

Դեքսամետազոնը փրկո՞ւմ է կորոնավիրուսից․ BBC-ն՝ բրիտանացի փորձագետների բացահայտման մասին

Մատչելի և մեծապես հասանելի դեքսամետազոն դեղամիջոցը կարող է փրկել կորոնավիրուսով վարակված անձանց կյանքը․ այս մասին հայտնում է BBC-ն։

Ըստ բրիտանացի փորձագետների՝ դեքսամետազոնով բուժումը մահացու վարակի դեմ պայքարում մեծ բեկում է։

Ըստ հոդվածի՝ դեղորայքը մեկ երրորդով կրճատել է թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված պացիենտների մահացության վտանգը, թթվածնային սարքերին միացվածներինը՝ մեկ հինգերորդով։

Հետազոտողների պնդմամբ՝ եթե դեքսամետազոնն օգտագործվեր Մեծ Բրիտանիայում համավարակի սկզբից, այն կարող էր մինչև 5 000 կյանք փրկել։ Բացի այդ, այն կարող է հսկայական օգուտ բերել անապահով երկրներին, որտեղ գրանցվել են կորոնավիրուսի հսկայական թվեր։  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ ՝ այստեղ ։

Նյութի աղբյուրը ՝  civilnet.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook