Sunday, April 28, 2024
ՀայտարարություններՆորություններ

Եղանակը Հայաստանում կնվազի 3-5 աստիճանով, Երևանում հունվարի 7-ին սպասվում է ձյուն

Հայաստանի տարածքում հունվարի 6-ի և 7-ի ցերեկը, 8-ի գիշերը, 9-ի ցերեկը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը, 8-ի ցերեկը, 9-ի գիշերն՝ առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, սպասվում է նաև մառախուղ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի հրապարակած տվյալներից, քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-6 մ/վ արագությամբ: Հունվարի 6-7-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Ըստ աղբյուրի՝ օդի ջերմաստիճանը հունվարի 7-10-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:

Նշվում է, որ Երևան քաղաքում հունվարի 6-ի և 7-ի ցերեկը, 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook