Sunday, April 28, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Երեխային կերակրելու բարդությունները

Կյանքի երկրորդ տարում սովորաբար փոքրիկի ախորժակը նվազում է: Որոշ ծնողներ անիրական սպասելիքներ ունեն երեխայի ընդունած աննդի քանակի նկատմամբ: Սպասելիները չարդարացնող երեխայի վրա ծնողները հաճախ  բարկանում են, նրան ստիպում ուտել, <կաշառք են խոստանում կամ մեղավոր են համարում: Նման պահվածքն անթույլատրելի է:  Երեխան կարող է նկատել, որ ուտելու ժամանակ իր գործողությունները  ուշադրության են արժանանում: Որոշ երեխաներ կարող են չարաշահել այդ հանգամանքը՝ փորձելով իրենց կամքը թելադրել ընտանիքի անդամներին:

Նոր կերակրի վարժեցնելը շատ հարմար է երեխայի սոված ժամանակ: Հարկավոր է ընտրության  համար նրան առաջարկել մի քանի կերակրատեսակ:

Կերակրելու շատ բարդություններ անհետանում են կամաց -կամաց: Եթե երեխան աճում և նորմալ զարգանում է, ուրեմն սննդարար նյութերի պակաս չունի: Եթե կարծում եք, որ երեխայի քաշը պակաս է կամ նորմայից շատ է բարձր, խնդրեք մակաբույժին համապատասխան աղյուսակով ստուգել երեխայի հասակի, քաշի և տարիքի  համապատասխանությունը Իսկ եթե սննդի հրաժարվելը կապված է հիվանդագին երևույթների հետ (դող, բարձր ջերմություն և այլն), շտապ բժիշկ կանչեք:

Որոշ փոքրիկներ հրաժարվում են որոշակի կերակրատեսակներից  նախապատվությունը տալով  մյուսներին, պատահում են նաև ինքնատիպ < տարօրինակություններ>: Բարեբախտաբար , բոլոր մթերքներն էլ պարունակում են սննդարար տարրեր, բացի այդ ոչ մի նորմալ երեխա սոված չի մնա: Հնարավրության սահմաններում  պետք է բավարարել փոքրիկի քմահաճույքները, իսկ եթե շատ է ծայրահեղությունների մեջ ընկնում, հարկավոր է հանգիստ, բայց հաստատակամ լինել: Եթե սկսեք  զայրանալ, ավելի կսրեք իրավիճակը, և վեճ կսկսվի: Աճին զուգահեռ՝ երեխան ձգտում է  ինքնահաստատվել որպես  անհատականություն, և սննդից հրաժարվելը  ինքնահաստատման ձևերից մեկն է: Սննդից հրաժարվելը կարող է կապված լինել նաև այն հանգամանքի հետ, որ նրան հիմնական կերակրումների արանքում հաճախ են ինչ-որ սննդատեսակ կամ շատ ըմպելիք տվել:

  Երեխային   ընտրելու հնարավրություն տվեք: Եթե նա հրաժարվում է որևէ կերակրատեսակից, պետք է այն փոխարինել նույն խմբից մեկ ուրիշ, օրինակ , կաթը կարելի է փոխարինել մեկ ուրիշ կաթնամթերքով՝ թթվասերով, մածնով կամ պանրով: Կաթով կարելի է մրգային պյուրեներ, իսկ բանջարեղենով թխվածքաճաշեր պատրաստել:

Եթե ուզում եք փոքրիկին նոր կերակրատեսակի ծանոթացնել, արեք  սոված ժամանակ:

Երեխային չի կարելի <կաշառել> համով ուտելիքով, որպեսզի նա ուտի իրեն առաջարկվող կերակուրը, որից հրաժարվում է: Այդ դեպքում հանուն պարգևի նա կսկսի հրաժարվել ամեն ինչից: Բացի դրանից, ինքնաքննադատաբար մոտեցեք խնդրին. եթե Դուք սննդի հարցում բծախնդիր եք, երեխան պարզզապես կնմանակի Ձեզ:

Ապրեք առողջ…
Պատրաստեց Լ. Բունիաթյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook