Friday, May 3, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ընկերքի շերտազատում

Ընկերքի շերտազատումը ընկերքի անջատումն է  արգանդից` մինչև երեխայի ծնվելը: Ընկերքի շերտազատման ստույգ պատճառները հայտնի չեն: Սակայն  հայտնի է, որ ընկերքի շերտազատման նախատրամադրող գործոններ են.

  • արյան բարձր ճնշումը հղիության ընթացքում
  • հղի կնոջ մեծ տարիքը
  • նախկինում ունեցած ծննդաբերությունների մեծ թիվը
  • շաքարախտը
  • ծխելը
  • ոգելից խմիչքների չարաշահումը:

Շերտազատման պատճառ կարող է լինել նաև հղի կնոջ վնասվածքը` վթարի, հարվածի կամ ընկնելու հետևանքով, ինչպես նաև պորտալարի  կարճությունը:

Ընկերքի շերտազատման ախտանշանները են

  • հեշտոցային արյունահոսությունը
  • ցավ որովայնի և գոտկային շրջանում:

Բուժումը

Եթե պտուղը հասունացած  է, ապա կատարվում է ծննդալուծում ` կեսարյան  հատման միջոցով կամ բնական  ուղիներով: Սակայն, եթե պտուղը դեռ անհաս է, և շերտազատումը փոքր մակերեսով է, ապա որոշ ժամանակ հղի կինը պետք է մնա բժիշկների  խիստ հսկողության տակ: Բացիթողի դեպքերում  ընկերքի շերտազատումը կարող է հանգեցնել արտահայտված արյան կորստի, ինչը  շատ վտանգավոր  է մոր և երեխայի կյանքի համար: Անհապաղ դիմեք բժշկի, եթե Ձեզ մոտ դիտվում է հեշտոցային արյունահոսություն  կամ  ցավ որովայնի շրջանում:

Ինչպես կանխել ընկերքի շերտազատումը

Խուսափեք ընդունել ոգելից խմիչքներ կամ օգտագործել ծխախոտ հղիության  ընթացքում:
Խուսափեք հղիության ընթացքում կատարել այնպիսի աշխատանք կամ շարժումներ, որոնք կարող  են վայր ընկնելու կամ վնասվածքի պատճառ լինի:
Հղիության դեքում, որքան հնարավոր է շուտ, դիմեք բժշկի` նախածննդյան խնամք ստանալու նպատակով: Եթե հղիության ընթացքում հայտնաբերվի, որ Դուք ունեք արյան բարձր ճնշում կամ շաքարախտ, ապա խստորեն հետևեք  բժշկի ցուցումներին, որպեսզի կարգավորեք շաքարի և ճնշման ցուցանիշները և  նվազեցնեք բարդությունների վտանգը:

Ապրեք առողջ…
Պատրաստեց` Լ. Բունիաթյան

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook