Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Բուսական միջոցներ ստամոքսի բորբոքման (գաստրիտի) դեպքում

Ալոե– 100գ 3-5 տարեկան հաստ տերևները աղալ, քամել, խառնել 100գ մեղրի հետ: Օրական 3 անգամ խմել 1-ական թեյի գդալ խառնուրդ ուտելուց 15-20րոպե առաջ:Օգտագործել 3 շաբաթ:retsept-aloe-s-medom1
Բամիա-ուտել եփված պտուղները:
Եզան լեզու-10գ փոշիացրած տերևները  եփել 200 գ ջրում: Խմել օրական 4 անգամ` 1-ական թեյի գդալ:
Կաղամբ– Հյութը քամել և խմել:
Կարտոֆիլ-Կարմրավուն տեսակի կարտոֆիլից քամված հյութը խմել օրական 3 անգամ ` կեսական բաժակ, քաղցած ժամանակ և քնելուց առաջ: Հյութը պատրաստել մաքուր լվացված, թարմ, ոչ կեղևահանած կարտոֆիլից:
Հապալասի-2 թեյի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր:1 օրվա չափաբաժինն է:krasnaya-roza
Ուրց-Խմել եփուկը կամ թուրմը:
Վաղենակ– 2 թեյի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր:  Օրական խմել 2-3
անգամ`30-40ական կաթիլ:

Ապրեք Առողջ…

Պատրաստեց`  Գ.  Բունիաթյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook