Saturday, April 27, 2024
Նորություններ

Թորոսյանը հայտնեց մահճակալային ֆոնդի ծավալներն աստիճանաբար նվազեցնելու մասին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարետատան նիստից հետո ճեպազրույցին անդրադարձավ առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության ցուցանիշներին։

«Մենք վաղուց հոսպիտալացման խնդիր չունենք և, հակառակը, ունենք բամաթիվ ազատ հիվանդանոցային մահճակալներ` թե սովորական, թե վերակենդանացման բաժանմունքի մահճակալներ, որոնք փաստացի զբաղված չեն և անհրաժեշտություն ունենք որոշում կայացնելու, թե ինչ ենք անելու նրանց հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Թորոսյանը։

Նախարարը նշեց, որ աստիճանաբար նվազեցնելու են մահճակալային ֆոնդի ծավալները, սակայն, պատրաստ լինելով մեկ-երկու օրվա մեջ դրանք նորից նույն ծավալով աշխատեցնելու` հաշվի առնելով, որ համաճարակային իրավիճակը կարող է նորից փոխվել։

«Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Վեդու և Դիլիջանի բժշկական կենտրոններն օգոստոսի 1-ից կվերադարձնենք իրենց հիմնական աշխատանքին, Երևանի ևս երեք կենտրոններ մոտակա 7-10 օրվա ընթացքում իրավիճակի նույն տեմպի պահպանման դեպքում կրկին կվերադառնան իրենց հիմնական աշխատանքին և այդ տրամաբանությամբ կգնանք այնքան, որքան պետք լինի։ Այսինքն՝ հավելյալ մահճակալային ֆոնդ չենք պահի, բայց, միևնույն ժամանակ, շուրջ 2800 մահճակալային ֆոնդ միշտ պատրաստ է լինելու մեկ-երկու օրվա մեջ ներգրավվելու համար»,- ասաց Թորոսյանը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook