Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Քթային արյունահոսություն

Քթային արյունահոսությունը հաճախակի հանդիպող պաթոլոգիաներից մեկն է 👃🩸
Առաջացման պատճառներից են՝
📌 Քթի վնասվածքները
📌 Քիթը շատ ուժեղ մաքրելը
📌 Մրսածությունը և գրիպը
📌 Սինուսիտները
📌 Ալերգիկ ռեակցիաները
📌 Դեղամիջոցների ընդունումը
📌 Թմրամիջոցների կամ ալկոհոլի ընդունումը
📌 Բարձր ճնշումը
📌 Սիրտ-անոթային հիվանդությունները
📌 Արյան մակարդելիության խանգարումները
📌 Քթի նորագոյացությունները
📌 Քթի խոռոչի վիրահատությունները
📌 Քիմիական նյութորի և փոշու ազդեցությունը և այլն

‼️ Ինչպես դադարեցնել արյունահոսությունը ?
1. Նստեցրեք տուժածին, թեթևակի կախելով գլուխը առաջ
2. Սեղմեք 10-15 րոպե քթի կողմնային հատվածները
3.Որևէ սառը իր (սառույց,շիշ,կտոր) դրեք քթի վերին հատվածում և ծոծրակին
4.Զանգահարեք 1-03 կամ դիմեք մոտակա ԼՕՌ բաժանմունք

Նյութը՝  Dr. Astine Sargsyan

Leave a Reply

x Close

Like Us On Facebook