Ի՞նչ եղանակով է բուժվում ծուռթաթությունը
Ծուռթաթությունը բնածին հիվանդություն է, ավելի հաճախ հանդիպում է տղա երեխաների մոտ:
Արդեն նորածին երեխայի մոտ խնդիրը երևում է՝ երեխան ոտնաթաթը պահում է արջի թաթի նման՝ դեպի ներս ծռված:
Բուժումը պետք է սկսել երեխայի կյանքի առաջին օրերից:
Վաղ նորածնային շրջանում խնդիրը շատ հեշտ լուծվում է մի քանի գիպսակապի օգտագործմամբ և ոչ մի հետևանք չի մնում:
6 ամսականից հետո անհրաժեշտ է լինում կատարել ջլերի պլաստիկա, իսկ եթե երեխան ավելի մեծ է, ապա տեղադրվում է արտաքին ֆիքսացիայի ֆունկցիոնալ ապարատ, որի մեջ օրական մի քանի միլիմետրով թաթն ուղղվում է:
Եթե Ձեր երեխայի մոտ նկատել եք ծուռթաթություն, անմիջապես դիմեք օրթոպեդ-վնասվածքաբանին, որպեսզի բուժումը լինի ավելի արդյունավետ և հեշտ ընթացքով:
________________________________
բ.գ.դ., պրոֆեսոր Արա Այվազյան` օրթոպեդ-վնասվածքաբան
«Արմենիա» ՀԲԿ, մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար
dr.ara_ayvazyan