Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ի՞նչ է հակամյուլերյան հորմոնը.Tempus MED Gynaecology

Ինչու՞ է անհրաժեշտ այն որոշել

Հակամյուլլերյան հորմոնը սպիտակուց է, որը սինթեզվում է կանանց մոտ բացառապես ձվարանների պրեանտրալ և անտրալ ֆոլիկուլների բջիջներում:

Հակամյուլլերյան հորմոնի մակարդակը շիճուկում արտացոլում է կնոջ ձվարանների պաշարը, և բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ հակամուլլերական հորմոնի մակարդակը նվազում է վերարտադրողական կյանքի ընթացքում:

Միջազգային ասոցիացիաների կողմից խորհուրդ է տրվում որոշել այս հորմոնի մակարդակը ձվարանային պաշարի գնահատման համար, այլ մեթոդների հետ մեկտեղ,ինչպիսիք են ,օրինակ, անտրալ ֆոլիկուլների քանակը, ձվարանների ծավալը և այլն։

Նաև նշենք, որ շիճուկում հակամյուլլերային հորմոնի մակարդակի որոշումը օգտակար է օվուլյացիայի ինդուկցիայի և ձվարանների վերահսկվող հիպերստիմուլյացիայի անցկացման ժամանակ ձվարանների արձագանքի կանխատեսման համար։

Նյութը aroxjblog.am -ին տրամադրեց ՝ Tempus MED Gynaecology

☎️ (010) 54 77 80 , (077) 70 00 96

Մանկաբարձ֊գինեկոլոգ՝ Գայանե Պարգևի Սահակյան

📝Հերթագրման և հարցերի համար կարող եք զանգահարել

📍 ք.Երեւան, Ամիրյան 3_20

x Close

Like Us On Facebook