Saturday, April 27, 2024
Նորություններ

Ի՞նչ է Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հավաստագիրը

ՇՄԶ հավաստագիրը բուժաշխատողի ինքնուրույն մասնագիտական գործունեությունը շարունակելու թույլտվություն է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ մամլո ծառայությունը:

Վերջին հինգ տարիների ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձ և օրենքով սահմանված կարգով ՇՄԶ կրեդիտների նվազագույն քանակն ունենալու դեպքում բուժաշխատողին կտրվի շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հավաստագիր:

Հիշեցնենք, որ պահանջվող կրեդիտների նվազագույն քանակը` յուրաքանչյուր շրջափուլի համար կազմում է.

  • ավագ բուժաշխատողներ (բժիշկներ)` առնվազն 220 ՇՄԶ կրեդիտ,
  • դեղագետներ՝ առնվազն 160 ՇՄԶ կրեդիտ,
  • միջին բուժաշխատողներ (բուժքույր, բուժակ)՝ առնվազն 140 ՇՄԶ կրեդիտ,
  • դեղագործներ՝ առնվազն 100 ՇՄԶ կրեդիտ:

 NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook