Sunday, April 28, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Ի՞նչ նվիրել փոքրիկին ամանորի տոնին

Յուրաքանչյուր օր մեզ մոտեցնում է մանկական ամենասիրելի ու ամենասպասված տոնին՝ հրաշքներով լի Նոր Տարուն։ Կախարդական տոնական գիշեր, երբ բարի Ձմեռ Պապիկն ու գեղեցկուհի Ձյունանուշիկն իրականացնում են փոքրիկի երազանքները… Առավոտյան տոնածառի տակ նա կգտնի իր այդքան երազած նվերը։ Իսկ ի՞նչ է ցանկանում նվեր ստանալ Ձեր փոքրիկը։

Ինչպե՞ս ընտրել նվեր փոքրիկի համար

1. Փոքրիկի համար ամանորի նվեր ընտրելուց պետք է ուղղորդվել երեխայի ցանկությամբ։ Հաճախ ծնողի ընտրության հիմքում ընկած է այն հանգամանքը, թե ինքն ի՞նչ նվեր է ցանկացել ստանալ իր մանկության տարիներին։ Նման դեպքերում այդ նվերը փոքրիկին այնքան ուրախություն չի պատճառի, ինչքան ծնողներին, քանի որ այդ նվերը ծնողները ձեռք են բերել իրենց համար։
2. Երեխայի համար ցանկալի է նվերն ընտրել և գնել նախօրոք։ Ամանորի նախօրեին խաղալիքները խանութներից ասես «ցնդում են»։ Բոլոր հարազատները ձգտում են իրենց սիրելիների համար նվերներ ձեռք բերել։ Այդ իսկ պատճառով պետք չէ նվերի ձեռք բերումը թողել վերջին
52701d9783c10րոպեին, որպեսզի ընտրության հնարավորությունը մեծ լինի։
3. Ձեր փոքրիկին մի քանի փոքր նվերն ավելի մեծ ուրախություն կպատճառի, քան մեկ շատ մեծ ու թանկարժեք նվերը։ Ինչո՞ւ։ Երեխաները դեռ չգիտեն, թե ի՞նչ է արժեքը։ Եվ մի մեծ տիկնիկը կամ թանկարժեք զարդը, որը նվիրել են բոլոր հարազատները միասին գումար ներդնելով, ավելի քիչ ուրախություն կպաճառի փոքրիկին, քան բազմաթիվ մատիտները, քաղցրավենիքները, փոքրիկ խաղալիքները և այլն։
4. Նվեր գնելու գնացեք առանց երեխայի։ Երբեք նրան մի հարցրեք, թե ի՞նչ նվեր կուզենա ստանալ Նոր տարուն։ Այլապես կկորի ամանորի տոնին հրաշքի սպասումը։ Բացի այդ փոքրիկը ոչ միշտ է կարողանում ճիշտ հասկանալ ու բարձրաձայնել այն, ինչը նա ամենից շատ է ցանկանում։ Ծնողները պետք է ուսումնասիրեն իրենց երեխայի նախընտրելի զբաղմունքներն ու նախասիրությունները և ըստ դրա կատարեն ճիշտ ընտրություն։

Ցանկացած տարիքում երեխաները հավատում են հրաշքին, չնայած այն բանին, որ նրանցից ոմանք կարող են արդեն գլխի ընկած լինել, որ հենց իրենց ծնողներն են տոնածառի տակ նվեր chto-podarit-detyam-na-novyi-god-0դնում։ Սակայն նրանց համար Ձմեռ Պապն ու Ձյունանուշիկը միշտ կմնան բարի հրաշագործներ, իսկ երազանքի իրականացման հրաշքը տոնը հեքիաթ կդարձնի։ Այդ իսկ պատճառով, փոքրիկի համար նվեր ընտրելիս ինքներդ ձեզ հարցրեք. «Իսկ սա արդյո՞ք հեքիաթային տրամադրություն կստեղծի, կիրականանա՞ իմ փոքրիկի գոնե մեկ երազանքը»։

Ամանորի տրադիցիոն նվերներ կարելի է համարել քաղցրավենիքն ու խաղալիքը։
Մանկական կայքերում կարելի է հանդիպել ամանորի նվերների ահա այսպիսի շարքի.

— զարգացնող խաղալիքներ ու գրքեր
— տոնական զգեստներ
— ստեղծագործական հավաքածուներ
— սեղանի խաղեր
— կոնստրուկտորներ, լեգո
— գնացք իր երկաթուղով
— խոսող գրքեր կամ մանկական սկավառակներ
— նկարչական գրատախտակներ

և այլն։

55_57Ինչպե՞ս հանձնել երեխային նվերը, կախված է երեխայի տարիքից։ Այն կարելի է հանձնել դերասանների՝ Ձմեռ Պապիկի և Ձյունանուշիկի միջոցով։ Եթե երեխան մի քիչ մեծ է, ապա կարելի է հետաքրքիր արկածի վերածել այդ գործընթացը։ Կարելի է քարտեզ կազմել, որպեսզի երեխան ինքը գտնի, թե որտեղ է թաքնված նվերը։ Եթե բնակվում եք առաջին հարկում, ապա կարելի է կազմակերպել այնպես, որ փոքրիկը տեսնի, թե ինչպես է Ձմեռ Պապիկը նվերը նետում օդանցքից ներս։ Եթե թվարկվածների մեջ ոչ մի հարմար տարբերակ չկա, ապա ավանդական տոնածառի տակ դրված նվերները ևս շատ կուրախացնեն փոքրիկին։

Ամեն ինչ երեխաների համար

 

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook