Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ինչը կարող է դառնալ տղամարդու անպտղության ժամանակ ստերիլ լեյկոցիտոսպերմիայի զարգացման պատճառ․ պարզաբանում է սեքսոպաթոլոգը

Տղամարդու անպտղության ժամանակ ստերիլ լեյկոցիտոսպերմիան հաճախ պայմանավորված է լինում ծխախոտի գործածությամբ: Այս մասին Tert.am Medicine-ի հետ զրույցում ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ, բ.գ.թ., դոցենտ Սևադա Հակոբյանը։

Բժշկի խոսքով՝ շատ հաճախ անպտղության խնդիր ունեցող տղամարդկանց սերմնահեղուկում բարձր է լինում լեյկոցիտների (բորբոքային բջիջներ) մակարդակը, ինչը գերազանցապես պայմանավորված է լինում ինֆեկցիոն-բորբոքային խնդիրներով և կարգավորվում է հակաբիոտիկային թերապիայից հետո, սակայն լինում են դեպքեր, երբ հակաբիոտիկների նշանակումը որևէ օգուտ չի տալիս։

«Նման դեպքերում խնդիրն ախտորոշվում է որպես իդեոպաթիկ պիոսպերմիա։ Ավելին՝ ներկայիս նոր տերմինը՝ ստերիլ լեյկոցիտոսպերմիան, նույնպես հաստատում է, որ այդ դեպքում լեկոցիտների բարձր թվի պարագայում տևական հակաբիոտիկների նշանակումն իմաստ չունի, քանի որ խնդիրը կարող է պայմանավորված լինել նաև ծխախոտի օգտագործմամբ», – շեշտեց մասնագետը՝ մանրամասնելով, որ ծխախոտի տոքսիկ (թունավոր) ազդեցությունը հանգեցնում է ինչպես սերմնաբջիջների որակի վատթարացման ու շարժունակության նվազման, այնպես էլ սերմնահեղուկում լեյկոցիտների մակարդակի բարձրացման։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook