Saturday, April 27, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Ինչով է վտանգավոր երեխայի խռմփոցը

Երեխան կարող է տառապել շնչառության ընդհատումից, որը կարող է հանգեցնել քնի օբստրուկտիվ ապնոեի համախտանիշի, եթե նա խռմփացնում է քնած ժամանակ, ասել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի (ԿԿՀ) մանկական լոռ-բաժանմունքի վարիչ Տամարա Դվորնիկովան։

Բժիշկն ընդգծել է, որ երեխաների խռմփոցը կարող է հանգեցնել մանկական օրգանիզմի հյուսվածքներին եւ օրգաններին թթվածնի անբավարար մատակարարման, ինչը կարող է հանգեցնել նույնիսկ փսիխոմոտորային եւ ինտելեկտուալ զարգացման ուշացման, հոգնածության, կենտրոնանալու դժվարության։

Բացի այդ, երեխաների մոտ քնի ապմոեն կարող է էնդոկրին եւ սրտանոթային համակարգերի հիվանդություններ առաջացնել: Հետեւաբար, եթե երեխան քնած ժամանակ խռմփացնում է, եւ նրա քիթը փակ չէ, ինչպես օրինակ, շնչառական սուր վարակիչ հիվանդությունների ժամանակ, անհրաժեշտ է նրան բժշկի տանել:

Դվորնիկովայի խոսքով՝ ամենից հաճախ երեխաները սկսում են խռմփացնել ադենոիդների կամ նշագեղձերի հիպերտրոֆիայի (մեծացման) պատճառով, որոնք ուռչում են տարբեր պատճառներով։ Սադրիչ գործոն կարող է լինել նաեւ քթի միջնապատի կորությունը կամ միկրոգնատիան (ծնոտի ոսկորի բնածին թերզարգացում եւ դեպի հետ տեղաշարժ):

Բացի այդ, հաճախ երեխաների մոտ խռմփոցն առաջանում է ճարպակալման պատճառով։ Նման դեպքերում ըմպանի հյուսվածքի ծավալի ավելացումն առաջացնում է շնչուղիների մեխանիկական նեղացում։ Խռմփոցի պատճառ կարող են լինել նաեւ տարբեր նյարդաբանական, էնդոկրին հիվանդությունները եւ ալերգիկ ռինիտը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook