Saturday, April 27, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչու՞ է որոշ մթերքներից հետո ավելի շատ ուտելու ցանկություն առաջանում

Էնդոկրինոլոգ Օլգա Պավլովան պատմել է, թե ինչ գործոններ են ազդում հագենալու վրա, եւ ինչու է երբեմն ուտելուց հետո ավելի շատ ուտելու ցանկություն առաջանում, հայտնում է МедикФорум-ը։

Նրա խոսքով, մեր օրգանիզմում հագեցածության զգացողության համար պատասխանատու է երկու գործոն՝ ստամոքսի ֆիզիկական եւ կենսաքիմիական լցվելը։ Դրանք տարբերվում են կալորիականությամբ եւ կերած սննդի քանակով։

«Եթե ճաշը կալորիական է, բայց չափաբաժինը քիչ, ամենայն հավանականությամբ, որոշ ժամանակ անց սովի զգացումը մեզ նորից կտիրի։ Ստամոքսը չի լցվել, ուստի մենք նորից ուտել ենք ուզում»,- նշել է փորձագետը։

Եթե դուք անընդհատ ուտում եք փոքր քանակությամբ կերակուրներ, ապա ժամանակի ընթացքում կարող եք ձեր օրգանիզմին սովորեցնել բավարարվելու փոքր քանակությամբ սննդով: Սակայն դա շատ ժամանակ եւ ջանքեր կպահանջի:

Կենսաքիմիական գործոնը օրգանիզմին ապահովելն է բոլոր անհրաժեշտ տարրերով՝ սպիտակուցներ, ճարպեր եւ ածխաջրեր։ Եվ դրանք բոլորը պետք է լինեն սննդի նույն ընդունման ընթացքում, բացատրել է նա:

«Պարզապես աղցանը, եթե նույնիսկ մի ամբողջ թաս ուտեք, ձեզ չի հագեցնի, այլ միայն ավելի կբացի ձեր ախորժակը։ Քանի որ այն չունի սպիտակուցներ: Իսկ սպիտակուցային կոկտեյլը, որը խտացված սպիտակուց է, կպահանջի հավելումներ բանջարեղենի տեսքով»,- նշել է էնդոկրինոլոգը։

Նաեւ ցանկացած մթերք ազդում է արյան մեջ ինսուլինի եւ գլյուկոզայի մակարդակի վրա։ Որքան բարձր լինեն այդ ինդեքսները (այսինքն՝ որոշակի մթերք ուտելուց հետո ցուցանիշները զգալիորեն ավելանում են), այնքան կարճ ժամանակ կուշտ կզգաք ձեզ, եւ այնքան ավելի շատ այդ մթերքները սովի զգացում կառաջացնեն։

Օրինակ՝ կեֆիրն ունի ցածր կալորիականություն, բայց բարձր ինսուլինային ինդեքս։ Սա նշանակում է, որ մեկ բաժակ կեֆիրից հետո դուք կցանկանաք էլի ինչ-որ բան ուտել։

Մրգերն առանց սպիտակուցների ավելացման նույնպես կարող են մեծացնել ախորժակը եւ սովի զգացում առաջացնել:

news.am

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook