Sunday, April 28, 2024
Նորություններ

Ինչպե՞ս է տեղի ունենում հղիությունը

beremennost-vse-etapyՁվաբջիջը ձվազատումից հետո կենսունակ է ընդամենը 18-24 ժամ, իսկ սերմնաբջիջը արգանդի խոռոչում կարող է կենսունակ մնալ մոտ 2-5 օր: Բեղմնավորումը տեղի է ունենում, երբ միաժամանակ արգանդափողում  միաժամանակ հանդիպում են ձվաբջիջն ու սերմնաբջիջը:
Սերմնաժայթքման ընթացում արտամղվում է մոտ 3մլ սերմնահեղուկ, որը պարունակում է մոտ 300 միլիոն սերմնաբջիջ: Այդքանից ընդամենը 150-200 սերմնաբջիջների է հաջողվում անցնել արգանդի վզիկով դեպի արգանդ և շարժվել դեպի արգանդափողեր: Րոպեում 3 մմ արագությամբ լողալով` 2-3 ժամ անց սերմնաբջիջները հասնում են արգանդափողեր: Բեղնավորումից հետո ձվաբջիջը սկսում է կիսվել  և  միաժամանակ  արգանդափողերով տեղափոխվում է դեպի արգանդի խոռոչ:  3-4 օր անց բեղմնավորված ձվաբջիջը հասնում է արգանդի խոռոչ:
Այդ պահին  այն բաղկացած է լինում մոտ 12-58 բջիջներից: Հասնելով արգանդի խոռոչ՝ սաղմը կպչում  է արգանդի պատին, և սկսվում է հղիությունը:
Բեղմնավորման օրը դժվար է որոշել, այդ պատճառով սովորաբար կողմնորոշիչ է հանդիսանում վերջին դաշտանի սկսելու օրը: Հղիության տևողությունը 280 օր է կամ 40 շաբաթ ՝ հաշված վերջին դաշտային ցիկլի առաջին օրվանից:

Ապրեք Առողջ…
Պատրաստեց՝   Բունիաթյան Գ.

Կարդացեք նաև՝

Ծննդաբերության ենթադրյալ ժամկետների որոշումը

Leave a Reply

x Close

Like Us On Facebook