Thursday, May 9, 2024
ՀիվանդություններՆորություններ

Հետազոտողներն անլար կարդիոստիմուլյատոր են մշակել՝ սրտի ռիթմի ժամանակավոր վերահսկման համար

Փորձարարական հետազոտության շրջանակում գիտնականներն անլար սարքավորումների ցանց են մշակել, որը նաեւ կարդիոստիմուլյատոր է ներառում եւ կարող է ժամանակավորապես վերահսկել սրտի ռիթմը, գրում է News Medical Life Sciences-ը:

Քանի որ նրանց մշակած տեխնոլոգիան անլար է, այն հարավորություն է տալիս խուսափելու ներդրվող սարքերի թերություններից, ինչպես օրինակ՝ վարակներից, վիրահատության անհրաժեշտությունից՝ կարդիոստիմուլյատորի լարերի փոփոխման կամ հեռացման համար:

Բժշկական սարքավորումների մեծամասնությունը, որոնք կիրառվում են սրտի էլեկտրական ռիթմի ապահովման համար, պահանջում են ներքին սարքավորման համադրություն, որոնք մաշկի միջով անցնող լարերի օգնությամբ միացված են սնուցման արտաքին համակարգերին: Նման սարքավորումները վարակման վտանգ են ստեղծում եւ սահմանափակում են հիվանդի շարժունակությունը, ինչպես նաեւ վիրահատական միջամտության կարիք է առաջանում դրանք հեռացնելու համար:

Իրական ժամանակում տվյալների արտացոլման համար նորագույն համակարգը համալրված է ներկառուցված ցուցիչների ցանցով, որոնք տեղակայված են մաշկի մակերեսին: Դրանք հավաքում են տվյալներն ու Bluetooth-ի միջոցով փոխանցում կառավարման արտաքին մոդուլին:

Նորագույն սարքավորումը փորձարկելու նպատակով մասնագետներն այն կիրառել են՝ վերահսկելու մկների, շների եւ մարդկանց սրտխփոցի ռիթմը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook