Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ինչպես դիմավորել Ամանորը` առանց առողջությանը վնաս պատճառելու

Ամանորին մեր օրգանիզմն իսկական սթրեսի է ենթարկվում ճարպոտ սննդից, մայոնեզապատ աղցաններից, ալկոհոլային մի շարք խմիչքներից։ aroxjblog.am-ի հետ զրույցում ասաց Աստղիկ ԲԿ ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբույժ՝  Հայկ  Հարությունյանը ․նշելով,  որ վնասակար տոնական սեղանը հեշտությամբ կարելի է վերածել օգտակար սեղանի՝ մայոնեզը փոխարինել թթվասերով, իսկ երշիկները՝  մսեղենով։

Առավել օգտակար է ձկնամթերքի օգտագործումը․ այն պարունակում է Օմեգա-3, որն օգնում է այրել օրգանիզմի ճարպերի ավելցուկը։ Ձիթապտղի ձեթը նպաստում է խոլեստերինի նվազեցմանը և լավացնում է մարսողությունը։ Առավել նախընտրելի են թարմ բանջարեղենային աղցանները։

Ամանորին ընդառաջ մտապահե´ք հետևյալ խորհուրդները․

  • Դեկտեմբերի 31-ին սոված մի´ մնացեք – Ամանորյա եռուզեռին պատրաստվելիս ամբողջ օրը սոված մնալով՝ զանգերի ղողանջից անմիջապես հետո կհարձակվեք համեղ ուտեստների վրա և չեք վերահսկի Ձեր ախորժակը։ Բացի այդ, շուտ չհարբելու համար սեղանի շուրջ ընտանեկան հավաքույթից մի քանի ժամ առաջ մի փոքր սնվե´ք։ Կարելի է խմել մեկ ճաշի գդալ ձիթապտղի ձեթ։

cold

  • Մի´ շտապեք համտեսել բոլոր ուտեստները միանգամից – Անհրաժեշտ է դանդաղ ուտել, երկար ծամել։ Աշխատե´ք տարատեսակ պատառներ համտեսելու միջակայքում մի փոքր ընդմիջում անել։ Առավելապես շփվե´ք, շարժվե´ք, խաղացե´ք երեխաների հետ, պարե´ք վերջապես։ Չէ՞ որ Ամանորը ուրախության ու ջերմության տոն է, ոչ թե ստամոքսի տոն։

chax

  • Խուսափե´ք հաջորդաբար սառը և տաք սննդի ընդունումից – Նմանօրինակ անկանոն տաք և սառը սննդի ընդունումն ազդում է ատամների էմալի և աղեստամոքսային տրակտի վրա։ Որպեսզի օրգանիզմը չծանրաբեռնվի, խուսափե´ք կծու և տապակած ուտեստներից։

1232

  • Նոր Տարուց առաջ հանգստացե´ք – գեթ 5 րոպե հանգիստ նստե´ք, շո´ւնչ քաշեք, ընդունե´ք կոնտրաստային ցնցուղ, այն Ձեզ կտա թարմություն և ուժ, ինչն իսկապես անհրաժեշտ է ուրախության գիշերը վայելելու համար։

gort

  • Մի´ շտապեք քնել – Ամանորը դիմավորելուց հետո ցանկալի է անմիջապես չպառկել քնելու, այլ մի փոքր զբոսնել, քայլել։ Օգտակար է նաև ընդունել մի քանի հաբ ակտիվացված ածուխ (10 կգ քաշին մեկ հաբ)։

qnac

  • Եթե, այնուամենայնիվ, Դուք ամանորի գիշերը շատ եք սնվել, և Ձեզ մոտ ի հայտ են եկել ստամոքսի շրջանում ծանրության զգացում, դիսկոմֆորտ, ապա հաջորդ օրը ցանկալի է սնվել միայն մրգերով և թարմ քամած հյութերով։ Իհարկե, ցանկալի է շատ զբոսնել թարմ օդին, ձնագնդի խաղալ, սահնակով սահել։

xoz

Ամանորի առատ սեղանն ու հյուրասիրությունը ամենուր տևում է 7-10 օր։ Սննդային թունավորումներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է հիշել սննդի պահպանման ժամկետների մասին։ Հատկապես խորհուրդ չի տրվում մեծ քանակությամբ աղցաններ պատրաստել, 2-3 օրից ավել պահել և ուտել։

Եթե ունեք խրոնիկ փորկապություն, ապա խուսափե´ք թփով տոլմա, տապակած կանաչիներ և չարազեղեն ուտելուց։ Դրանք կարող են աղիքային անանցանելիության պատճառ դառնալ։

Եթե հաճախ ունենում եք բքնածություն, գազերի առկայություն, խուսափե´ք գազեր առաջացնող ուտելիքներից՝ լոբազգիներ, պասուց տոլմա, տանձ, խաղող, նուռ։

Եթե ունենում եք ստամոքսի շրջանում ցավեր, այրոցներ, մի´ օգտագործեք կարմիր պղպեղ, ցիտրուսներ, տոմատ, կետչուպ, խուսափե´ք ալկոհոլից, կծու-թթու-գրգռող սննդամթերքից։

Եթե ունենում եք ցավեր աջ թուլակողի շրջանում, ստամոքսի շրջանում, որոնք ճառագայթում են դեպի աջ ուսը, թիակը, (հատկապես նրանք, ովքեր ունեն խրոնիկ քարային խոլեցիստիտ կամ պանկրեատիտ) խուսափե´ք ձու, տապակած, ճարպոտ, յուղոտ սննդի ընդունումից։

Եվ վերջում ևս մեկ անգամ հիշեցում մեր ազգաբնակչությանը․ եթե առկա են որովայնի շրջանում ցավեր, վքնածության, սրտխառնոց, փսխումներ կամ փորկապություն, ինքնաբուժությամբ մի´ զբաղվեք, ցավազրկողներ մի´ օգտագործեք և մի´ սպասեք, որ գանգատներն ինքնուրույն կանհետանան։ Անհրաժեշտ է հետագա խնդիրներից և բարդություններից խուսափելու համար անմիջապես դիմել բժշկի։

kin

Շնորհավոր Ամանոր ու Սուրբ Ծնունդ։

Կոնսուլտացիայի համար կարող եք զանգահարել՝    094881870
Աստղիկ ԲԿ ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբույժ՝
Հայկ Վաչագանի Հարությունյան

Նյութը պատկանում է aroxjblog.am կայքին
Կայքի հրապարակումների մասնակի կամ աղբողջական օգտագործման ժամանակ կայքի ակտիվ հղումը ՊԱՐՏԱԴԻՐ Է

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook