Ինչ է նշանակում ներստամոքսային բալոնի տեղադրում
Ժամանակակից բժշկությունը առաջարկում է բազմաթիվ վիրահատական լուծումներ ճարպակալումից ազատվելու և նիհարելու համար։
Ներստամոքսային բալոնի տեղադրումը ոչ վիրահատական միջամտություն է, որի կիրառման շնորհիվ բավականին լավ արդյուքներ ենք ստանում: #Էնդոսկոպիկ վերահսկողությամբ ստամոքսում տեղադրվում է բժշկական սիլիկոնից պատրաստված բալոն:
✔️Այն համապատասխան քանակի հեղուկով լիցքավորվում է ստամոքսի ներսում եւ մնում այնտեղ վեց ամիս: 500-700 մլ ծավալ ունեցող բալոնը լրացնում է ստամոքսի ծավալը եւ միեւնույն ժամանակ գրգռելով ստամոքսի հագեցման ռեցեպտորները, անընդհատ ապահովում է հագեցվածության զգացողություն: Արդյունքում սկսում է նիհարելու պրոցես: Ուրախությամբ կարող եմ նշել, որ մեթոդը շատերին է օգնել նիհարել եւ հասնել ցանկալի արդյունքների:
💠Ներստամոքսային բալոնավորումը կատարում ենք թեթեւ անզգայացմամբ: Պրոցեդուրան տեւում է 10-15 րոպե: Մի քանի ժամ անց պացիենտը արդեն կարող է տուն գնալ: Թե ինչպիսին կլինեն արդյունքները կախված է մարդուց, թե որքանով է նա հետեւում բժշկի ցուցումներին: Ինչպես եւ ցանկացած հիվանդության դեպքում, այս պարագայում եւս հիվանդը պետք է ուզենա բուժվել, միայն այդ դեպքում կարող ենք խոսել լավ արդյունքների մասին:
💠Մարդիկ հաճախ կարծում են հրաշք պետք է տեղի ունենա, բալոնի տեղադրումից հետո կկարողանան նույն կերպ սնվել, պասիվ կենսակերպով ապրել ու նիհարել: Այդպես չէ: Ներստամոքսային բալոնավորումը օգնող պրոցեդուրա է: Այն փոքրացնում է ստամոքսի ծավալը, շատ ուտելու ցանկություն չի առաջանում, բայց չ՞է որ մարդիկ ոչ միշտ են սնվում միայն այն ժամանակ, երբ քաղցած են…Պետք է գիտակցաբար հրաժարվել վնասակար սովորություններից, սահմանափակել հեղուկ կալորիաների ընդունումը, սնունդը ընդունել քիչ քանակությամբ, թեկուզ ավելի հաճախ:
——————————————————
Մանրամասների, ախտորոշման ու բուժման հարցերի համար դիմեք մեզ։
Ընդհանուր և լապարասկոպիկ, ճարպակալման վիրաբույժ, օնկոկոլոպրոկտոլոգ, էնդոսկոպիստ
Լևոն Գրիգորյան
Հեռ. +37491917838