Friday, May 3, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Ինչ կարող է պատմել մարդու արտաքինը նրա անհատականության մասին

Մարդիկ հաճախ են նշում, որ դիմացինի արտաքինը կարող է խաբուսիկ լինել, սակայն, այնուամենայնիվ, շատերի մոտ առաջին տպավորությունը ձևավորվում է հենց արտաքինի հիման վրա, ինչն ունի իր գիտական բացատրությունը:Այս մասին գրում է tert.am

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մարդու արտաքինի 5 կարևոր առանձնահատկություն, որոնք շատ բան կպատմեն նրա բնավորության մասին:

Գրավչություն ու բարություն

Գոյություն ունի «օրեոլի էֆեկտ», որի շնորհիվ մարդիկ ենթադրում են, որ գեղեցիկ մարդիկ ունենում են նաև այլ դրական հատկանիշներ (օրինակ՝ ինտելեկտ, բարություն և այլն): Բացի այդ, հաճախ գեղեցիկ մարդիկ նաև ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քանի որ գործատուները ենթադրում են, որ նման մարդը պետք է հիանալի մասնագետ լինի:

Գիտնականներն անց են կացրել մի գիտափորձ, որի շրջանակներում ուսանող տղամարդկանց խնդրել են գնահատել անծանոթուհու գրած էսսեն:

Գիտափորձը ցույց է տվել, որ աշխատանքն ավելի բարձր էր գնահատվում, եթե մինչ այդ կամավորներին ներկայացվում էր գեղեցիկ կնոջ լուսանկար:

Մարդու անհատականությունն ըստ լուսանկարի

Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ մարդու մասին կարելի է շատ բան պարզել՝ պարզապես նրա լուսանկարին նայելով: Գիտափորձերը ցույց են տվել, որ հաճախ մարդկանց հաջողվում է լուսանկարի միջոցով ճիշտ գուշակել մարդու անհատականության որոշ գծերը (օրինակ՝ էքստրավերտ լինելու հակվածությունը, ինքնագնահատականը և այլն), անգամ եթե այդ լուսանկարում նրանք դեմքի չեզոք արտահայտությամբ են:

Ուժ և ագրեսիվություն

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն տղամարդիկ, որոնց օրգանիզմում բարձր է տեստոստերոնի մակարդակը, ունենում են լայն դեմք ու արտահայտված այտոսկրեր: Բացի այդ, այս հորմոնի բարձր մակարդակը կապված է նաև ագրեսիվության, իշխանատենչության և ըմբոստանալու հատկության հետ:

«Հանցագործությունների» ցուցանիշ

Մեկ այլ ուսումնասիրության շրջանակներում գիտնականները կամավորներին ցույց են տվել մարդկանց լուսանկարներ, որոնց մի մասը հնացագործների լուսանկարներ էին՝ արված ոստիկանական բաժանմունքում, իսկ մյուս մասը՝ ոչ հանցագործների: Մասնագետները խնդրել են կամավորներին ուսումնասիրել լուսանկարները և փորձել ներկայացնել դրանցում պատկերված մարդկանց հոգեհուզական վիճակը, բնավորությունն ու վարքագծի առանձնահատկությունները: Արդյունքում՝ անկախ նրանից, թե ինչ լուսանկար է ներկայացված, կամավորները պոտենցիալ հանցագործների շարքին էին դասում այն մարդկանց, որոնք լուսանկարում պատկերված էին զայրացած և որոնց դեմքը ինչ-ինչ պատճառներով վստահություն չէր ներշնչում:

Աչքերը, հասակն ու մատների երկարությունը

Բժիշկները նշում են, որ կան հիվանդություններ, որոնք կարելի է ախտորոշել պարզապես մարդու աչքերին նայելով: Օրինակ՝ շաքարային դիաբետի մասին կարող են վկայել աչքերի ցանցաթաղանթի վրա առաջացած կարմիր բծերը:

Կարևոր ցուցանիշ կարող է լինել նաև մատների երկարությունը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկար ու միջին երկարության մատներ ունեցող տղամարդկանց մոտ շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը բարձր է 1/3-ով, սակայն սա առավելապես վերաբերում է 60 տարեկանից բարձր տղամարդկանց:

Բացի այդ, գիտնականները պարզել են, որ բարձրահասակ մարդկանց մոտ ավելի ցածր է սրտի հիվանդությունների զարգացման հավանականությունը, մինչդեռ ցածրահացակ մարդիկ ավելի հազվադեպ են հիվանդանում քաղցկեղով: Ենթադրվում է, որ այս առանձնահատկությունը պայանավորված է աճի հորմոնով, որը պաշտպանում է որոշակի հիվանդություններից՝ միևնույն ժամանակ բարձրացնելով այլ հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Նյութի աղբյուրը՝ vesti.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook