Monday, May 6, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ավստրալիայում ստեղծել են ձեռնոցներ, որոնք ապագա վիրաբույժներին կսովորեցնեն ճիշտ աշխատել

Արևմտյան Սիդնեյի համալսարանում (Ավստրալիա) մշակել են ներկառուցված սենսորներով լատեքսային ձեռնոցներ: Նորարարական ձեռնոցները կօգնեն ապագա վիրաբույժների վերապատրաստմանը։ Տեխնոլոգիան սկսել են փորձարկել Լիվերպուլի հիվանդանոցներից մեկում:

Ձեռնոցի մեջ բթամատի, ցուցամատի և միջնամատի ֆալանգներից յուրաքանչյուրի հպման մակերեսին կան հատուկ սենսորներ, որոնք հետևում են շարժումներին: Ձեռնոցի բոլոր սենսորները միացված են ճկուն հարթ էլեկտրական մալուխի միջոցով: Սենսորների հավաքած տվյալները Bluetooth-ի  միջոցով ուղարկվում են օգտատերի սմարթֆոնին։

Սենսորների համակարգը մանրակրկիտ գրանցում է ձեռքի բոլոր շարժումները։ Արդյունքում պրակտիկանտները և նրանց դասավանդող մասնագետները ստանում են օգտակար տվյալներ բարդ վիրաբուժական միջամտությունների կատարման մակարդակը գնահատելու և բարելավելու համար:

Զարգացման կարևոր առանձնահատկությունն այն է, որ հեղինակները ստեղծել են փորձարու վիրաբույժների կողմից իրականացվող տարբեր միջամտությունների  կատալոգ, որոնց հետ էլ համեմատվում են սենսորիներից գրանցած տվյալները։ Տվյալները փոխանցվում են բջջային հավելվածին, ծրագիրը համեմատում է մատների շարժումները կատալոգի հետ և հաղորդում է սխալների մասին ու տալիս  դրանք ուղղելու առաջարկություններ։

Թեև վերջին տասնամյակներում բժշկությունը մեծ առաջընթաց է գրանցել, այնուամենայնիվ վիրաբուժական միջամտությունների դասավանդման հիմնական մեթոդը մնացել է դիտումը․ ուսանողը նայում է՝ ինչպես են փորձառու բժիշկները կատարում անհրաժեշտ գործողությունները, այնուհետև, երբ ուսանողն անում է իր առաջին քայլերը, դասախոսը նայելով տալիս է իր գնահատականը և դատողությունները։

Իհարկե, գոյություն ունեն ուսումնական սիմուլյատորներ, սակայն դրանք բավականին թանկ են, և ոչ բոլոր բժշկական և կրթական կենտրոնները կարող են իրենց թույլ տալ համալրվել նման սարքավորումներով։ Այնինչ սենսորային ձեռնոցները բավականաչափ մատչելի կլինեն։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook