Friday, May 3, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Տասը տեսակ սուտ, որոնք համոզել են ձեզ

Ներկայացնում ենք տասը տեսակ սուտ, որոնք առաջին հայացքից շատ համոզիչ են թվում։

«Առանց զույգի» նշանակում է միայնակ. եթե դուք զուգընկեր չունեք, չի նշանակում, որ դուք միայնակ եք։ Զուգընկեր չունենալու դեպքում, դուք այդքան միայնակ չեք զգում ձեզ, որքան տհաճ եւ սխալ զարգացող հարաբերությունների պարագայում։

Երջանկությունն այն է, երբ դուք ունեք ամեն ինչ։ Սակայն եթե դուք երջանիկ եք, չի նշանակում, որ ունեք այն, ինչ ցանկանում եք։ Սա պարզապես վկայում է այն մասին, որ դուք երախտապարտ եք նրա համար, ինչ ունեք։

Եթե ինչ-որ մեկը տխուր է, ապա դա հստակ երեւում է։ Մենք բոլորս էլ կարող ենք տխուր, վատ եւ դժվար պահեր ապրել, սակայն կան մարդիկ, ովքեր կարողանում են թաքցնել այդ ամենը։

Կյանքը որոշակի ուղիով է ընթանում։ Ոչ մեկը, բացի ձեզանից,  չի կարող ազդել ձեր կյանքի վրա, քանի որ մարդը միշտ ընտրություն կատարելու հնարավորություն ունի։

Դուք պետք է ինչ-որ մեկին նման լինեք։ Իրականում դուք չպետք է համեմատեք ձեզ մեկ ուրիշի հետ եւ անհրաժեշտ է լինել բնական ու ապրել հանգիստ կյանքով։

Լավ կյանքով ապրում են միայն ընտրյալները. Եթե ամեն առավոտ մտածեք, որ այսօր ինձ հիանալի օր է սպասվում, ապա հավատացեք, որ դա այդպես էլ կլինի։

Պետք է խուսափել դժվարություններից. Սակայն երջանկության հասնելու համար պետք է անցնել դժվարին ու ծանր փորձությունների միջով։

Ուժեղ լինել նշանակում է ցավ չապրել. Ուժեղ են այն մարդիկ, ովքեր զգում եւ ընդունում են ցավը, սովորում իրենց սխալների վրա եւ հաղթահարում դրանք։

«Փրկող» սուտը նորմալ երեւույթ է. Մինչեւ «ես քեզ սիրում եմ» ասելը, պետք է զգալ այդ սերը։

Երազելը ժամանակի կորուստ է. Երազանքները մենք չենք տեսնում, այլ զգում ենք մեր սրտում։ Միգուցե ինչ-որ մի տեղ ձեզ է սպասում ձեր անհավանական երազանքը։ Պետք է միայն ձգտել ու հասնել դրան։

 

Աղբյուրը՝ Creu.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook