Sunday, April 28, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչ հիվանդություններով կարող է մարդը վարակվել կենդանիներից

Կենդանիների հետ շփումը շատ կարևոր է մարդկանց համար, սակայն որոշ դեպքերում անգամ տնային կենդանիները կարող են լուրջ խնդիրներ առաջացնել: Մասնագետների խոսքով՝ կենդանիների հետ շփման հետևանքով մարդը կարող է վարակվել անթրոպոզոոնոզներով՝ վարակիչ հիվանդություններով, որոնք կարող են շատ վտանգավոր լինել: Ընդ որում՝ վարակման ցանկացած դեպք որակվում է ծանր, ուստի հարկավոր է լինում անհապաղ միջոցներ ձեռնարկել:

Բժիշկները նշել են այն վտանգավոր հիվանդությունները, որոնք մարդուն կարող են փոխանցվել կենդանիներից:

Լայմի հիվանդություն

Լայմի հիվանդությունը կենդանիներից մարդկանց փոխանցվող ամենահայտնի հիվանդությունն է: Այն զարգանում է Borrelia burgdorferi բակտերիայի ֆոնին և կարող է փոխանցվել վարակակիր տզի խայթածի միջոցով: Այս հիվանդությամբ հաճախ են վարակվում շները, կատուները, խոշոր եղջերավոր կենդանիները և մարդը: Առավել հաճախ բակտերիայի փոխանցող են հանդիսանում տզերն ու կրծողները:

Բրուցելոզ

Այս հիվանդության հարուցիչը բրուցելներն են, որոնք հանդիպում են վայրի խոզերի, իշայծյամների, եղջերուների ու շների մոտ: Վերջինների մոտ հարուցիչն ախտահարում է վերարտադրողական համակարգը և այս դեպքում մարդու վարակվելու հավանականությունը չնչին է: Բրուցելոզի հիմնական ախտանշաններից են դեպրեսիան, գլխացավերը, մշտական հոգնածությունն ու տենդը: Հիվանդությունը կարող է մարդուն փոխանցվել կաթնամթերքի միջոցով:

Կատաղություն

Մարդը կատաղությամբ վարակվում է հիվանդ կենդանու կծածի հետևանքով: Այս դեպքում հարկավոր է սահմանել կարանտին ու կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել հիվանդության տարածումը կանխելու համար: Բացի այդ, հարկավոր է հիվանդին անհապաղ պատվաստել, այլապես հետևանքները կարող են անդառնալի լինել:

Ժանտախտ

Ճանտախտի հարուցիչը Yersinia pestis բակտերիաներն են, որոնք տարածվում են լվերի միջոցով: Համաճարակի դեպքում կարող է մահանալ տվյալ տարածքի կենդանիների մինչև 90%-ը: Միջնադարում այս հիվանդության հետևանքով միլիոնավոր մարդիկ են մահացել:

Արևմտյան Նեղոսի տենդ

Այս հիվանդությունը մարդուն կարող է փոխանցվել տզերի ու մոծակների միջողով: Այն ախտահարում է ավանակներին ու ձիերն, իսկ մարդուն է փոխանցվում հիմնականում մոծակների միջոցով:

Սալմոնելոզ

Սալմոնելոզով մարդը կարող է վարակվել սալմոնելա բակտերիաներով ախտահարված սնունդ օգտագործելու պատճառով: Հիվանդության ախտանշանները նման են լինում աղիքային վարակի ախտանշաններին: Առավել հաճախ հարուցիչն օրգանիզմում է հայտնվում ախտահարված ձու օգտագործելու միջոցով:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook