Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Իսկ դուք գիտեք , թե ինչ է Holiday heart syndrome-ը՞

Իսկ դուք գիտեք , թե ինչ է Holiday heart syndrome-ը՞. Մանրամասնում է Սպիտակի ԲԿ-ի սրտաբան Ջեմմա Սիսակյանը

________________________

🎯Համաշխարհային մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ կա որոշակի կապ տոների և սրտային իրադարձությունների միջև։ Դրանցից մեկը <<տոնական սրտի համախտանիշն է>> կամ ինչպես հայտնի է ամբողջ աշխարհում՝

Holiday heart syndrome։

⚡Այս տերմինը օգտագործվում է նկարագրելու համար սրտային առիթմիաների՝ առավել հաճախ նախասրտերի շողացման դրսևորումը մեծ քանակությամբ ալկոհոլի օգտագործումից հետո, որը հատկապես հաճախ դրսևորվում է հանգստյան օրերին և տոներին։

👨‍⚕️👩‍⚕️Բժիշկները այս տերմինը նկարագրել են այն բանից հետո, երբ նկատել են այս վիճակի դեպքերի աճ՝ կապված տոնական առատ խմիչքի օգտագործման հետ։

📆Առաջին անգամ նկարագրվել է 1978թ Ֆիլիպ Էթինգերի կողմից։ Սկզբնական շրջանում կար կարծիք, որ սինդրոմն առաջանում է մարդկանց մոտ, ովքեր խրոնիկ ալկոհոլ ընդունողներ էին։

📑Հետագայում հետազոտությունները ցույց տվեցին, որ HHS կարող է առաջանալ նաև այն անհատների մոտ, ովքեր հազվադեպ են օգտագործում ալկոհոլ, բայց երբեմն զբաղվում են չափից շատ խմելով։ Ընդ որում ալկոհոլը հանդիսանում է նախասրտերի ֆիբրիլյացիայի առաջացման գործոն դեպքերի 35-62% դեպքերում, հատկապես ալկոհոլի օգտագործումից 12-36ժամ հետո։

📍Պետք է հաշվի առնել այն փաստը, որ չկա ալկոհոլի <<անվտանգ>>. չափաբաժին, որը կանխում է նախասրտերի ֆիբրիլյացիայի վտանգը։

👨‍⚕️👩‍⚕️Բժիշկների համար ևս կարևոր է իմանալ այս սի դրոմի մասին ՝ խնայելու համար հիվանդներին բարդ հետազոտություններից։

👉Եվ չնայած բոլոր սրտաբանները համամիտ են , որ մեր սրտին և անոթներին պետք են դրական էմոցիաներ, ամեն դեպքում հարկ է նշել , որ դեկտեմբերը և հունվարը համարվում են սրտային հիվանդություններից մահացության ամենամահաբեր ամիսները։

✅ Ուստի մի դարձեք տոնական սրտի համախտանիշի զոհ։ Տոնական օրերին հավասարակշռեք ընդունած կալորիաները ֆիզիկական ակտիվության հետ, սահմանափակեք ալկոհոլի օգտագործումը։

‼Հիշեք, որ ամենափոքր փոփոխություններն անգամ շատ կարևոր են ձեր 🫀 համար։

x Close

Like Us On Facebook