Sunday, April 28, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Իսրայելցի բժիշկը վիրահատում է երեխաներին հենց մոր արգանդում

Իսրայելցի բժիշկը վիրահատում է երեխաներին հենց մոր արգանդում։ Բժիշկ Յուվալ Գյալչինսկին բուժում է պտղի զարգացմանը խոչընդոտող արատները հենց մոր արգանդում: Դեռևս չծնված երեխաների սրտի, թոքերի և ողնաշարի վիրահատությունները պահանջում են ամենայն ճշգրտություն և համարվում են աբորտին փոխարինող միակ տարբերակը։
Անհնար է այս ամենին հավատալ, մինչև սեփական աչքերով չես տեսնում վիրաբույժի եզակի աշխատանքը, ով շտկում է պտղի բնածին արատները հենց մոր արգանդում։ Բժիշկ Յուվալ Գյալչինսկին, ով «Բեյլինսոն» հիվանդանոցի պտղի բժշկության կենտրոնի ղեկավարն է, ամեն օր փրկում է ապագա երեխաներին հաշմանդամությունից և մահից։
Մի անգամ հղիության 22-րդ շաբաթականում մի կին է գալիս բժշկի մոտ ։ Պարզվում է, որ պտղի մոտ մահացու անեմիա է առաջացել` վարակի կամ իմունային անբավարարության պատճառով: Մեր օրերում պտղի անեմիա ախտորոշելու համար պարտադիր չէ պորտալարից արյուն վերցնել անալիզների համար, դա հստակ երևում է ուլտրաձայնին ստուգման ընթացքում։ Խնդիրը բուժվում է դոնորական արյան փոխներարկումով, որը կատարվում է 2-3 շաբաթը մեկ անգամ։ Արյունը լցվում է պորտալարի, որովայնի խոռոչի կամ անմիջապես սրտի մեջ՝ պտղի ոտքից ամենաբարակ ասեղով պտղի անզգայացումից հետո։
Սա գրեթե ոսկերչական պրոցեդուրա է, որն աշխարհում կարողանում են իրականացնել միայն մի քանի բժիշկներ։ Բայց բժիշկ Գյալչինսկու համար դա միանգամայն սովորական երևույթ էր։ Սակայն այս հիվանդի դեպքում մի փոքր այդպես չէր։
Հղիության տևողության պատճառով պորտալարը չափազանց բարակ էր, և արյունը պետք է ներարկվեր անմիջապես պտղի սիրտը։ Փոխներարկման ժամանակ այն հանկարծակի կանգ է առնում։ Բժիշկն ընդամենը մի քանի րոպե ուներ սրտի աշխատանքը վերականգնելու համար, որից հետո ուղեղում անդառնալի փոփոխություններ էին սկսվելու։ Նա սկսեց սրտի փակ մերսում կատարաել ուլտրաձայնային սարքով, իսկ հետո ներարկիչով ադրենալին ներարկեց անմիջապես պտղի սիրտը, և այն սկսեց նորից աշխատել։
Մեկ այլ դեպքում պտղի կրծքավանդակի խոռոչում մեծ ուռուցք էր աճել՝ խոչընդոտելով թոքերի զարգացմանը։ Նկատելով, որ ուռուցքը արյուն է ստանում միայն մեկ անոթի միջոցով, բժիշկը ասեղ է մտցրել դրա մեջ, փակելով այն ներսից։
Երկու շաբաթ անց ուռուցքը սնուցում չստանալով վերացել էր, և թոքերի զարգացումը վերսկսվել էր առանց որևէ միջամտության: Ծնվելուց հետո նորածնի մարմնում ուռուցքից հետք անգամ չէր մնացել։
Թարգմանեց Оксана Микаэлян

Leave a Reply

x Close

Like Us On Facebook