Sunday, April 28, 2024
ՆորություններԺամանց

Լիլիթ Մկրտչյանը՝ գնդակային հրաձգության Եվրոպայի չեմպիոն, Արուսյակ Գրիգորյանը՝ փոխչեմպիոն

Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը հաղթող է դարձել Նորվեգիայի Համար քաղաքում ընթացող Եվրոպայի գնդակային հրաձգության առաջնությունում:

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի՝ վազող թիրախ ձևի մարզուհին գնդակային հրաձգության 10 մ վազող թիրախ, նորմալ վազք՝ 30+30 կրակոց կանանց պայքարում, խոցելով 561 միավոր, դարձել է չեմպիոն:

Նույն վարժությունում Գյումրիի մարզադպրոցի մարզուհի Արուսյակ Գրիգորյանը, խոցելով 557 միավոր, դարձել է փոխչեմպիոն: Բրոնզե մեդալակիր է դարձել Էստոնիայի ներկայացուցիչը:

Եվրոպայի գնդակային հրաձգության առաջնությունը կավարտվի մարտի 29-ին:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook