Sunday, April 28, 2024
ՆորություններԺամանց

Կանթեղախոտ մեծ-Բուժական նշանակությունը

Կանթեղախոտ մեծ (լատ.՝ Chelidónium májusռուս.՝ Чистоте́л большо́й) ծիծեռնախոտ, դեղին կոճ, ծիծեռնադեղ, ծիծղան ծաղիկ, ծիծռան խոտ, ծիծռան ծաղիկ, հողմափայտ, մամերան, մամիրան։

Կակաչազգիների ընտանիքինպատկանող, 30-70 սմ, մազիկներով ծածկված, ճյուղավոր ցողունով, բազմամյա խոտաբույս է։ Արմատըկարճ է ու բարակ։ Տերևներըփետրաձև են ու կտրտված, 7-20 սմ երկարության։ Ծաղկաբույլը հովանոցաձև է, գագաթնային, պսակաթերթերը՝ ոսկեդեղին։ Պտուղը պատիճանման տուփիկ է, սերմերը՝ սև կամ սև-ձիթապտղագույն։ Բույսի բոլոր մասերը փափուկ են ու նուրբ և վնասվելուց արտադրում են հիմնային ռեակցիայի նարնջագույն կաթնահյութ։ Ծաղկում է մայիսհուլիս ամիսներին, իսկ պտուղները հասունանում են հուլիս-սեպտեմբերին։ Բազմանում է սերմերով։ Ունի սուր, անդուր հոտ, դառը համ։ Ձմեռում է լավ, պտղակալում՝ կանոնավոր։ Անձրևից առաջ բույսի ծաղիկները փակվում են, որն ունի ծաղկափոշին անձրևից պաշտպանելու նշանակություն։

Բույսի բոլոր մասերը պարունակում են խոլիդոին, հոմոխելիդոնին, խելերիտրին, մեթօքսիխելիդոնին, օքսիխելիդոնին, սանգվինարին, պրոտոպին, L և B ալլոկրիպտոպին, սպարտեին, բերբերին, խելիդամին, ստիլոպին և ալկալոիդներ, որոնց քանակը բույսի մեջ հասնում է մինչև 1,87%-ի, այնուհետև 0,01% եթերայուղ, մինչև 1000 մգ% C վիտամինկարոտին, խելիդոնաթթու, խնձորաթթուլիմոնաթթու և սաթաթթու, ֆլավոնոիդներսապոնիններֆիտոնցիդներ։ Կաթնահյութի 40%-ը, իսկ սերմերի 40-68%-ը ճարպայուղ է։ Սերմերում պարունակվում է նաև լիպազա ֆերմենտ։

Բուժական նշանակությունը

Բուժման նպատակով հիմնականում գտագործվում է բույսի վերգետնյա մասը, երբեմն նաև արմատը։ Բույսը հավաքում են ամբողջ ծաղկման սեզոնում, դանակով կամ մանգաղով կտրելով վերգետնյա մասը՝ գետնից 5-10 սմ բարձրության վրա։ Չորացնում են տանիքում, լավ քամհարվող տեղում, թղթի վրա փռված բարակ շերտով կամ կախված վիճակում։ Չոր հումքը, որ կազմում է ելանյութի 23-25%-ը, տրորում են և վերածում փոշու, որը պահում են փակ տուփերի մեջ՝ 3 տարի ժամկետով։ Հավաքելիս պետք է զգույշ լինել՝ կաթնահյութի հետ շփվելիս, քանի որ կանթեղախոտը պատկանում է թունավոր բույսերի շարքին։ Այն որպես դեղաբույս հայտնի է եղել դեռևս հին հռոմեացիներին, իսկ տարբեր երկրների ժողովրդական բժշկության մեջ կիրառվել է մաշկային զանազան հիվանդությունների (գորտնուկխոցքոսպալարախտքաղցկեղպիգմենտային բծեր և այլն), գայլախոտի, վեներական վերքերի, պոդագրայիհավկուրության ժամանակ և այլն։ Կաթնահյութով բուժել են ոտքերի կոշտուկները, դեմքի պեպենները, տերևների փոշին ցանել են ինֆեկցված վերքերի վրա կամ այդ նպատակով անմիջապես օգտագործվել է թարմ տերևը։ Դեղաբույսը ջրաթուրմի ձևով օգտագործվել է լեղուղիների հիվանդությունների, գեղձախտի, ստամոքսաաղիքային տրակտի բորբոքումների, հատկապես լուծի ժամանակ։

Ռուսական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսը համարվում է միզամուղ, լեղամուղ, լուծողական, հակագորտնուկային և հակագայլախտային։ Օգտագործվում է նաև պոդագրայիռևմատիզմիորքինի, էկզեմայի, գեղձախտի և մաշկի քաղծկեղի ժամանակ։ Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսն օգտագործվում է ջրգողության ժամանակ՝ որպես միզամուղ, ինչպես նաև դաշտանային ցիկլի խանգարման, գեղձախտի, սիֆիլիսիմալարիայի, լեղուղիների հիվանդությունների ժամանակ։ Բուլղարական գիտական բժշկության մեջ բույսի կաթնահյութը համարվում է որպես ցավազրկող ու սպազմալիտիկ և օգտագործվում է խոլանգիտների, գաստրիտների և կոլիտների ժամանակ։

Գերմանիայում օգտագործվում է ամբողջ բույսը թեյի, ոգեթուրմի և մզվածքի ձևով, որպես ցավ հանգստացնող և սպազմալիտիկ՝ լյարդի և լեղապարկիհիվանդությունների ժամանակ և աղիների գալարակծկումը բարձրացնելու նպատակով։ Լեհաստանում բույսը օգտագործվում է որպես հակաբորբոքիչ, ցավ հանգստացնող, ճիճվամուղ, ինչպես նաև ստամոքսաաղիքային տրակտի հիվանդությունների, լեղուղիների խիթերի, թութքի և ցավոտ դաշտանի ժամանակ։ Ավստրիայում` որպես հանգստացնող և հակացնցումային միջոց: Այնտեղ գտնում են, որ բույսի ալկալոիդներից մեկը ակտիվացնում է լեղապարկի և լեղածորանների ֆունկցիոնալ գործունեությունը և օգտագործում են հատուկ պատրաստուկներ` բույսի առանձին ալկալոիդներից։ Ֆրանսիայում դեղաբույսը օգտագործվում է որպես դրդող, միզամուղ և թեթև լուծողական միջոց։ Նշվում է, որ դրդող ներգործությամբ բույսը օժտված է միայն թարմ վիճակում։ Հոմեոպաթիայում թարմ արմատների էսենցիան օգտագործվում է լյարդի, երիկամների, ստամոքսի հիվանդությունների, ինչպես և թոքաբորբերի և ռևմատիզմի ժամանակ։ Որոշ տեղերում օղիով պատրաստված բույսի ոգեթուրմն օգտագործվում է յոդի փոխարեն՝ վերքերը մշակելու նպատակով։ Հայկական ժողովրդական բժշկության մեջ կան տվյալներ, որ դեղաբույսն օգտակար է ջլաբորբի, գլխացավերի՝ հատկապես միգրենի ժամանակ, իսկ կաթնահյութը՝ ըստ Հ. Հ. Սեպետճյանի, օգտագործվել է տրախոմայի, կոնդիլոմաների և գորտնուկների դեպքերում։ Գ. Մենևիշյանը նշում է կաթնահյութի օգտակարության մասին՝ մաշկային կոծիծների բուժման դեպքում։ Գորտնուկը բուժելու համար ամեն օր ախտահարված տեղամասին կաթեցնում են կաթնահյութը և կապում, այնքան ժամանակ, մինչև գորտնուկի արմատի դուրս գալը։ Մինչև այժմ էլ մեր հանրապետության որոշ շրջաններում լավ տրորված դեղաբույսը հավասար չափով խառնում են կարագի հետ և քսում սնկային հիվանդություններով ախտահարված մաշկին։ Որոշ տեղերում դեղաբույսի եփուկի մեջ լողացնում են մաշկային հիվանդություններով կամ գեղձախտով տառապող երեխաներին։

Դեղաբույսի ֆարմակոլոգիական հատկանիշների մասին ուշագրավ տվյալներ է նշում Ս. Օ. Չիրվինսկին։ Նա պարզել է, որ բույսի ջրիկ մզվածքը մաշկի վրա ցուցաբերում է գրգռիչ ներգործություն, նրա ենթամաշկային ներարկումը ցավոտ է, իսկ ներերարկային կիրառումից դանդաղում է փորձնական կենդանու պուլսը, իջնում արյան ճնշումը, հաճախանում և խորանում շնչառությունը։ Հեղինակը նկատել է, որ դեղաբույսի 5%-անոց ջրիկ մզվածքից քաղցկեղային բջիջները ենթարկվում են կազմալուծման (բջիջների եզրագծերի սրացում, չափերի փոքրացում, ցիտոպլազմայի հատիկավորում և պղտորում)։ Փորձնական կենդանիների մոտ կանթեղախոտի պատրաստուկները կասեցնում են ուռուցքային բջիջների աճը, կործանարար ներգործում պալարախտի հարուցիչի, ինչպես նաև ստրեպտո- ստաֆիլոկոկերի և սնկերի վրա։ Փորձնականորեն հիմնավորված դեղաբույսի հակաուռուցքային ներգործությունը որոշ դեպքերում օգտագործում են կլինիկական պայմաններում՝ ուռուցքների ետվիրահատական կանխարգելումն ապահովելու համար։ Լաբորատոր պայմաններում բացահայտվել են նաև դեղաբույսի մեջ պարունակվող առանձին ալկալոիդների որոշակի առանձնահատկությունները։ Այսպես, պարզվել է, որ խելիդոնինը ունի մորֆինատիպ ազդեցություն, այն սկզբում առաջ է բերում կենտրոնական նյարդային համակարգի ընկճում, արյան ճնշման իջեցում, պուլսի դանդաղում, ի վերջո՝ կաթվածային վիճակ։ Հոմոխելիդոնինը ցնցումնային թույն է, տեղային ուժեղ անզգայացնող, սանգվինարիանը՝ նարկոտիկ, դրդում է աղիների շարժունակությունը և թքագեղձերի սեկրեցիան, պրոտոպինը թուլացնում է վեգետատիվ նյարդային համակարգի ռեակտիվությունը, բարձրացնում արգանդի հարթ մկանների տոնուսը, իսկ խելերիտրինը տեղային գրգռիչ է և սրտային թույն։

Դեղաբույսը օֆիցինալ է մեզ մոտ, ԱՄՆ-ում, Վենեսուելայում և Գերմանիայում։ Կանթեղախոտը օգտագործվում է նաև անասնաբուժության մեջ՝ ոչխարներիտիմպանիտը բուժելու համար։ Չորացրած վիճակում այն օգտագործում են տնային կենդանիների վերքերը, մաշկային վարակիչ հիվանդությունները և ճիճվակրությունը բուժելու համար։ Սակայն դեղաբույսի մեծ դոզաներից առաջ է գալիս թունավորում, որի հիմնական նշաններն են ծարավությունը, գլխում և ստամոքսում ծանրության զգացումը, գլխապտույտը, զգայախաբությունը, իսկ ավելի ծանր դեպքերում առաջ է գալիս ուշաթափություն, սրտանոթային անբավարարություն։ Թունավոր է ամբողջ բույսը, հատկապես արմատը, ինչպես մարդու, այնպես էլ կենդանիների և միջատների համար։

Կանթեղախոտի բոլոր պատրաստուկները պետք է ընդունել միայն բժշկի խորհրդով և նրա անմիջական հսկողության տակ։

Դեղաբույսը հարուստ է ծաղկափոշով, որով էլ հրապուրում է մեղուներին և այլ միջատների։ Պտուղներից ստացվող ճարպայուղը կիրառվում է մետաղները կորոզիայից պաշտպանելու համար։ Բույսը՝ շիբի հետ խառնված, բուրդը ներկում է կարմրադեղին, իսկ արմատը՝ դեղին։ Թարմ բույսից պատրաստված թուրմով սրսկում են սենյակային բուսերը՝ լվիճներին ոչնչոցնելու համար։

Հետաքրքիր փաստեր

Ցեղի խելիդոնին անունը հունարեն է, որը նշանակում է ծիծեռնակ, կապված այն բանի հետ, որ իբր ծիծեռնակները բույսի կաթնահյութը քսում են իրենց ձագերի աչքերին` աչքերը բացելու բնազդով: Սակայն այս մեկնաբանությունը այնքան հավանական չէ, որքան այն, որ այս անունը ծիծեռնակի հետ կապվում է նրանով, որ բույսի ծաղկումը և թառամումը համընկնում է ծիծեռնակների գալու և չվելու հետ:

Ավիցեննան դեղաբույսը խառնել է դառը նշի յուղի հետ և քսելու ձևով օգտագործել գլխացավի ժամանակ: Խառնելով խնկեղեգի հետ, կանթեղախոտը օգտագործել է նաև աչքի հատի և վատ տեսողության դեպքերում:

Ամիրդովլաթ Ամասիացին, ծիծեռնակին խոտը անվան տակ, նշում է. «եթե աչքին դնեն` աչքը սրացնե և սպիտակն տանի», այն օգտակար է ատամնացավին, ականջացավին, դեղնուկին, ոսկրացավին, բացում է լեղուղիների խցանումը, կանոնավորում միզարձակումը, իսկ արտաքին կիրառմամբ օգնում է ճեղքված եղունգին, պեպեններին։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook