Saturday, April 27, 2024
Նորություններ

Կասեցվել է

«Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/114407/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` ֆրանսիայի դեղերի կարգավորիչ գործակալության կողմից (ANSM) կասեցվել է ֆենսպիրիդ ակտիվ նյութն պարունակող դեղերի շրջանառությունը, հաշվի առնելով QT ինտերվալի երկարացման հնարավոր վտանգը:

Հաշվի առնելով նշված տեղեկատվությունն առողջապահության նախարարի հրամաններով կասեցվել է «Էլոֆենալ, ֆենսպիրիդ (ֆենսպիրիդի հիդրոքլորիդ), օշարակ, 2մգ/մլ; 150մլ պլաստիկե շշիկ», «Էպիստատ, ֆենսպիրիդ (ֆենսպիրիդի հիդրոքլորիդ), դեղահատեր երկարատև ձերբազատմամբ, 80մգ; (30/2×15/) և (60/4×15/) բլիստերում», «Էրեսպալ, ֆենսպիրիդ (ֆենսպիրիդի հիդրոքլորիդ), դեղահատեր թաղանթապատ, 80մգ; (30/2×15/) բլիստերում», «Էրեսպալ օշարակ, ֆենսպիրիդ (ֆենսպիրիդի հիդրոքլորիդ), օշարակ, 2մգ/մլ; 150մլ պլաստիկե շշիկ» դեղերի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:

Միաժամանակ, վերոհիշյալ դեղերը ներմուծող դեղագործական կազմակերպություններին հանձնարարվել է հանրապետության տարածքում գործող բոլոր դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքել առկա խմբաքանակները:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook