Sunday, April 28, 2024
Նորություններ

Կարմիր Խաչի միջնորդությամբ Արցախ հասցված դեղորայքը կբավարարի 10 օրվա պահանջարկը

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախի հասցված դեղորայքը կբավարարի 10 օրվա պահանջարկը: Այս մասին հայտնում է Արցախի Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից:

«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ դեկտեմբերի 25-ին 10 տոննա հումանիտար բեռ՝ դեղորայք, մանկական կեր, բուժօգնության համար նախատեսված պարագաներ, հասցվել է Արցախ։ Դեղորայքը բաշխվելու է Հանրապետության բուժհաստատություններին՝ բավարարելով 10 օրվա պահանջարկը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունը բարձր է գնահատում Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում Կարմի Խաչի միջազգային կոմիտեի կողմից ցուցաբերվող աջակցությունն ու արդյունավետ համագործակցությունը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook