Sunday, April 28, 2024
Նորություններտեսանյութեր

Համապարփակ ապահովագրության փաթեթի մեջ դեղորայքային ապահովությունը մեծ մաս է կազմելու․ Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

2021 թվականին անվճար տրվող դեղերի ցանկը վերանայվել է, ինչի արդյունքում ցանկում բավականին նոր դեղամիջոցներ են ընդգրկվել»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Փոփոխությունների արդյունքում 2021 թվականին ամբողջութամբ սպառել ենք բյուջեն և անգամ հավելյալ միջոցներ ենք տրամադրել պոլիկլինիկաներին, ամբուլատորիաներին՝ հավելյալ դեղամիջոցներ ձեռք բերելու համար»,- նշեց նախարարը։

Առողջապահության նախարարի խոսքով՝ քրոնիկ հիվանդություններով քաղաքացիների դեղորայքային ապահովումն օրակարգային հարց է, համապարփակ ապահովագրության մշակվող փաթեթում դրան մեծ տեղ է հատկացվելու։ «Տարեցտարի վերանայելու ենք ցուցակները, հավելյալ նոր դեղամիջոցներ ենք ներառելու՝ ոչ միայն քրոնիկ հիվանդությունների, այլև այնպիսի քիչ հիվանդությունների համար, որոնք հանդիպում են Հայաստանում»,- հավելեց Անահիտ Ավանեսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook