Friday, May 3, 2024
Նորություններ

Հայաստանում սելեկտիվ աբորտների պատճառով վերջին 30 տարում մոտ 80 հազար աղջիկ չի ծնվել. առողջապահության նախարար

Հայաստանում սելեկտիվ աբորտների պատճառով վերջին 30 տարում մոտ 80 հազար աղջիկ չի ծնվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, ԱԺ արտահերթ նիստում «ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին» հաշվետվության քննարկման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։ Իշխող խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը՝ հարց ուղղելով, նշեց, որ ինքը տեղեկություն է ստացել, որ բժիշկները ոչ աշխատանքային ժամերին գաղտնի աբորտ են անում:

Դա, նախարարի խոսքով, հրեշավոր թիվ է։

«Առողջ եւ կայուն հասարակություն ունենալու համար մեզ անհրաժեշտ է, որ այդ հարաբերակցությունը (տղաների եւ աղջիկների – խմբ.) լինի բնական, եւ որ ոչ մի արհեստական միջամտություն չլինի։ Մենք տեսնում ենք ժողովրդագրական աղետալի հետեւանքներ, որոնք առաջացել են այլ երկրներում, եւ չենք ցանկանում դա»,-ասաց Ավանեսյանը։

Նա նշեց, որ մինչեւ 2020 թվականը այդ ցուցանիշի բարելավում է եղել։ Տարեցտարի նվազում էր աղջիկների եւ տղաների ծնունդների միջեւ եղած անջրպետը։

«Սակայն 2020 թվականին պատերազմը կրկին բերեց որոշակի տեղաշարժի։ Հուսով եմ, որ այս միտումը կդադարի, եւ մենք կրկին կշարունակենք բարելավումն այդ ուղղությամբ»,-հույս  հայտնեց կառավարության ներկայացուցիչը ։

Նյութը՝  NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook