Friday, May 10, 2024
Նորություններ

«Ստեփանակերտի պայթյունից տուժած 180 անձ դեռ հիվանդանոցում է, նրանցից 32-ի վիճակը ծանր է»․ Անահիտ Ավանեսյան

«Այս պահին պայթյունից տուժած 180 պացիենտ ունենք մեր բժշկական կենտրոններում։ Նրանցից 32-ի վիճակը ծանր է, 9-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այսինքն՝ մենք դեռեւս ունենք բավական ծանր վիճակում գտնվող պացիենտներ»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտի պայթյունից տուժածներին։ Նրա խոսքով՝ կան նաեւ դուրսգրումներ, եւ բժիշկներն արդեն իրականացնում են բազմաթիվ վերակառուցողական վիրահատական միջամտություններ։ «Գիտեք, որ այրվածքներից հետո վերականգնողական ընթացքը բավական երկար ու ծանր է, եւ պացիենտներն ամիսներ շարունակ դեռ պետք է գտնվեն բժիշկների վերահսկողության տակ։ Մենք 20 պացիենտի տեղափոխել էինք ԱՄՆ, Բելգիա, Բուլղարիա, Իտալիա, Իսպանիա՝ բուժվելու։ Հիմնականում երեխաներին էինք ուղարկել եւ այն մեծահասակներին, ովքեր եւս ծանր վիճակում էին, եւ անհրաժեշտ էր օգնող ձեռքեր մեր մասնագետներին»,- հավելեց նա։

Ըստ Անահիտ Ավանեսյանի՝ նման մասշտաբի պայթյունի եւ տուժածների պարագայում պետք է մոբիլիզացնեին ողջ կարողությունները ինչպես Հայաստանում, այնպես էլ հնարավոր դարձնեին աշխարհի առաջատար կլինիկաներում պացիենտներին բուժօգնության տրամադրումը։ Արտերկիր տեղափոխված երեխաների բուժման հարցում կա որոշակի դրական դինամիկա, ըստ նախարարի, բուժման որոշակի փուլեր ավարտելուց հետո նրանք կվերադառնան Հայաստան։ Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/

Leave a Reply

x Close

Like Us On Facebook