Monday, May 6, 2024
ՆորություններԺամանց

Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն

Արսեն Հարությունյանը երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 61 կգ քաշայինների եզևափակիչում Եվրոպայի գործող չեմպիոնը մրցեց Ալբանիայի ներկայացուցիչ Զելիմխան Աբակարովի հետ եւ հաղթեց 5:2 հաշվով:

Եվրոպայի կրկնակի չեմպիոնը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ 7:0 հաշվով հաղթանակի էր հասել թուրք Էմրահ Օրմանօղլուի նկատմամբ: Կիսաեզրափակիչում ժամանակից շուտ 9:0 հաշվով հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող Արման Էլոյանին:

Արսեն Հարությունյան, ազատ ոճի ըմբշամարտ, 61 կգ քաշային կարգ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook