Saturday, April 27, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Հաջողակ կնոջ 8 ոսկե կանոն

1. Թարմացրեք ձեր զգեստապահարանը: Կինը միշտ էլ կին է մնում, ու մարմինը անթերի ցույց տվող նոր հագուստը կարող է բարձրացնել նրա տրամադրությունը՝ ընդ որում ոչ մեկ օրով: Եվ վերջապես, բարի եղե՛ք, կարգուկանոն հաստատե՛ք ձեր զգեստապահարանում՝ դեն նետե՛ք բոլոր հին շորերը:

2. Ձեր կարեւորությունը չափից շատ մի ցուցադրեք: Ներքին ինքնավստահությունը բարձրագոչ դրսեւորումների կարիք չունի:

3. Լավատե՛ս եղեք: Մի վերածվեք նվնվացող ու անընդհատ դժգոհող արարածի: Դա չափազանց հոգնեցուցիչ է ու շատ հոգեկան եռանդ ու ուժեր է խլում: Քիչ դժգոհեք նաեւ ինքներդ ձեզնից ու ավելի շատ գովեք ձեզ: Ի մի բերեք ու հպարտացեք ձեր հաջողություններով, իսկ եթե մոռանում եք՝ գրի առեք դրանք:

4. Բավական է համեմատվեք ուրիշների հետ: Համեմատություններ արեք միայն ձեր ներկա ու անցյալ հատկանիշների միջեւ:

5. Ձեր թերությունների մասին մի՛ շատախոսեք:

6. Երբեք մի՛ արդարացեք: Եթե նման անհրաժեշտություն է առաջացել, հանգիստ ու վստահ ձայնով բացատրեք, թե ինչու է այդպես ստացվել, ընդ որում բացատրեք միայն մեկ անգամ:

7.  Եթե ինչ-որ բան չի ստացվում՝ դուք փորձ եք ձեռք բերում: Իսկ դա շատ բան արժե:

8. Կարեւորը՝ գործի անցեք: Վճռակա՛ն եղեք, մի՛ մտածեք, թե ինչ տպավորություն կթողնեք:

Աղբյուր՝ Creu

Leave a Reply

x Close

Like Us On Facebook