Wednesday, May 8, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Երբ տղա երեխաները փոքր տարիքից տիկնիկներում են տիկնիկներով և նմանօրինակ այլ խաղալիքներով

Երբ տղա երեխաները փոքր տարիքից խաղում են տիկնիկներով և նմանօրինակ այլ խաղալիքներով, իսկ ծնողներն անհանգստանում են։
Ինչպե՞ս է մեկնաբանվում երևույթը գիտական գրականության մեջ։
Ինչու՞ են ծնողներն անհանգստանում։
Պատճառները։
* Հետաքրքրասիրություն- երեխային հետաքրքիր է մարդու մարմինը, կառուցվածքը և տիկնիկների միջոցով երեխան փորձում է բավարարել իր հետաքրքրասիրությունը։
* Վառ զարգացած երևակայություն- երեխան ունի լավ զարգացած երևակայություն, խաղալիք տիկնիկներով, սպասքով, վարսահարդարման գործիքներով շատ ավելի հետաքրքիր խաղեր կարելի է խաղալ, քան միայն մեքենաներով
*Կանացի սիրո պակաս- լինում են դեպքեր, երբ երեխան մայրական սիրո պակասը փորձում է լրացնել տիկնիկների միջոցով։
* Տղամարդկային ագրեսիային դեմ գնալու միջոց- հաճախ, այն ընտանիքներում, որտեղ հայրը ագրեսիվ, հուզական անկայուն վարք է ցուցաբերում, երեխան բնազդաբար ձգտում է այն ամենին, ինչը հակասում է տղամարդկային կերպարին(այդ թվում խուսափում է նաև այն խաղալիքներից, որոնցով սովորաբար խաղում են տղաները)։
*Տղամարդկային դաստիարակության բացակայություն- այն դեպքերում , երբ երեխան առավել հաճախ շփվում է միայն մոր և տատիկին հետ, իրեն սկսում են հետաքրքրել նրանց առօրյան(այդ թվում նաև աղջիկներին բնորոշ խաղերն ու խաղալիքները)։

Ի՞նչ անել, եթե երեխայի վարքը սկսում է անհանգստացնել
* Ոչ մի դեպքում չբարկանալ երեխայի վրա
* Երեխային շրջապատել նույն սեռի երեխաներով, խրախուսել նրանց հետ խաղը
* Անկախ զբաղվածությունից, երեխայի հորը հորդորել առավել հաճախ ժամանակ տրամադրել երեխային։
Ն․ Աստրոժնիկովա

Leave a Reply

x Close

Like Us On Facebook