Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՄանկան ԱնկյունՆորություններԲժիշկներ և հարցազրույցներտեսանյութեր

Հեմատոմա.Հղիների մոտ ամենահաճախ հանդիպող խնդիրներից մեկը

Հղիների մոտ ամենահաճախ հանդիպող խնդիրներից մեկը հեմատոման է:

Ինչ է դա?

Ինչպես մարմնի ցանկացած այլ հատվածում առաջացած հեմատոման այստեղ այն ևս արյան կուտակում է այս դեպքում արդեն արգանդի խոռոչում պտղաձվի հարևանությամբ։

Հաճախակի հանդիպում է հատկապես հղիության սկզբնական շրջանում։.

Առաջացման պատճառները տարբեր են`

  • արյան մակարդելիության խնդիրներ
  • սթրեսս
  • Սեռական հարաբերություն
  • Ճնշման տատանումներ
  • Ալկոհոլի օգտագործում
  • Տրավմաներ
  • Ֆիզիկական, ծանրաբեռնվածություն

hematomia

  • Արգանդի բարձր տոնուս
  • տոքսիկոզի ծանր ձևեր
  • պրոգեստերոնի մակարդակի իջեցում

Ըստ տեղակայման հեմատոման կարող է լինել

  • ենթաթաղանթային,
  • ռետրոպլացենտար

Ենթաթաղանթային փոքր հեմատոմաները վտանգավոր չեն, սակայն ամեն դեպքում պետք է գտնվել գինեկոլոգի հսկողության տակ, որպեսզի նրանք չմեծանան։ Մեծ հեմատոմաներն ավելի վտանգավոր են, քանի որ կարող են բերել վիժման։ Ամենավտանգավորը ռետրոպլացենտար հեմատոմաներն են, որոնք մեծանալու դեպքում կարող են հանգեցնել ընկերքի շերտազատման , արյունահոսության, պտղի ներարգանդային մահվան։

Երբեմն հղիները զարմանում են երբ վերջին ուլտրաձայնային հետազոտության ժամանակ ամեն ինչ նորմալ է եղել, իսկ հիմա կա հեմատոմա. Նման երևույթ հաճախ է լինում, քանի որ հեմատոմայի զարգացումն արագ ընթացք ունի։ Հեմատոմաները կարող են ներծծվել կամ արյունային արտադրության տեսքով մաքրվել։ Հեմատոմայի առկայության պարագայում պետք է հետևել գինեկոլոգի խորհուրդներին, որոշ ժամանակ խուսափել սեռական հարաբերությունից, սթրեսներից, ծանրություն բարձրացնելուց, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից և փորձել վարել ավելի հանգիստ կյանք:

Այսպիսով հեմատոմա բառը լսելիս պետք չէ միանգամից վախենալ, գուգլով ճշտումներ անել և արդյունքում ավելի ընկնել սթրեսի մեջ, որի արդյունքում կառաջանա նաև արգանդի լարվածություն  հետո նոր դիմել գինեկոլոգի,  այլ առաջնահերթ կապվեք ձեր բժշկի հետ և հետևեք նրա խորհուրդներին և ամեն ինչ լավ կլինի։

Եվ վերջում հիշեք ամենակարևորը հղիությունը  դա կյանքի ամենագեղեցիկ փուլն է  մի լարվեք և վայելեք  ձեր ներսում նոր կյանքի ձևավորումը:

Նյութը`  aroxjblog.am-ին տրամադրեց

<Շնեգավիրթ> ԲԿ-ի –  Բժիշկ-ռադիոլոգ, սոնոգրաֆիստ ` Վիկտորյա Չոբանյանը

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook