Sunday, April 28, 2024
ՀայտարարություններՆորություններ

ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի կազմը համալրելու համար կարող են դիմել

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշման համաձայն` առողջապահության նախարարության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցությունն ապահովելու նպատակով ստեղծված ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի կազմը համալրելու համար կարող են դիմել`

  • հասարակական կազմակերպություններ,
  • զանգվածային լրատվության միջոցներ,
  • ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ,
  • շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է առողջապահության նախարարության գործունեության հիմնական ուղղություններին:

Կազմակերպությունները և անձինք պետք է ունենան առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն (իրականացրել կամ մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների իրականացմանը, ունեն ոլորտին առնչվող հրապարակումներ, մասնակցել են նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն) և որոնց մասնակցությունը աշխատանքներին կարող է նպաստել Խորհրդի առջև դրված խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը:

Բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի` խորհրդի կազմում չեն կարող ընդգրկվել այն անձինք կամ կազմակերպությունները, ովքեր տվյալ պահին ֆինանսավորում են (դրամաշնորհ կամ ծառայությունների մատուցում՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն) ստանում նախարարությունից, ինչպես նաև առողջապահության նախարարության համակարգում և/կամ առողջապահության նախարարության ենթակայության կառույցներում աշխատող և որոշումների կայացման գործընթացին մասնակցող անձինք:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

  • ամփոփ տեղեկանք` վերջին 2 տարում ծավալած գործունեության վերաբերյալ,
  • մոտիվացիոն նամակ-հիմնավորում` հանրային խորհրդում կազմակերպության կամ անձի ներգրավման աշխատանքների մասնակցության վերաբերյալ:

Նշենք, որ Խորհրդի նախագահը նախարարն է: Խորհրդի անդամների նվազագույն թիվը 15-ն է: Խորհրդում ընդգրկելու նախապատվությունը տրվում է այն կազմակերպությանը կամ անձին, որի գործունեությունն առավել սերտ է առնչվում նախարարության նպատակներին:

Խորհրդի կազմում ընդգրկվելու համար դիմումները (կից փաստաթղթերով) թղթային կամ էլեկտրոնային տարբերակով կարող են ներկայացվել ՀՀ առողջապահության նախարարություն (info@moh.am), վերջնաժամկետ՝ 2021 հուլիսի 23, ժամը 18:00:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook