Sunday, April 28, 2024
Նորություններ

ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 3 դեպք, մեկը՝ Մեղրիում.

Ունենք ևս 3 հաստատված դեպք, որից 2-ը փոխկապակցված են Էջմիածնի դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել:

Մյուս դեպքը արձանագրվել է Մեղրի քաղաքում` Իտալիայից վերջերս վերադարձած մեր քաղաքացու մոտ:

Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 26 դեպք: Մինչ օրս կատարվել է նոր կորոնավիրուսի հայտնաբերման 577 հետազոտություն:

Այս պահին մեկուսացված է 300 քաղաքացի: Նոր դեպքի հետ սերտ շփում ունեցողները հայտնաբերվում են, որպեսզի մեկուսացվեն:

Այսօր կլինի ևս մեկ թարմացում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook