Saturday, April 27, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Հնարավո՞ր է արդյոք մակարոնեղեն ուտել եւ չգիրանալ

Մի քանի բաժակ եփած մակարոնեղենը պարունակում է ածխաջրերի համարյա ամբողջ օրական նորման՝ նստակյաց կյանք վարող մարդու համար: Ուստի, եթե ցանկանում եք շարունակել ուտել մակարոնեղեն, սակայն միաժամանակ չգիրանալ, ապա պետք է մի քանի նրբություն հաշվի առնել։ Դրանց մասին պատմել է սննդաբան Սյուզի Բարելը (Ավստրալիա)։

7 News-ը նշում է, որ բարձր կալորիականությամբ մակարոնեղենի հետ սովորաբար սոուսներ ու հավելումներ են մատուցում։ Շատ սոուսներում (օրինակ՝ պեստոյում) մեծ քանակությամբ ճարպեր են պարունակվում: Հենց ճարպերի եւ ածխաջրերի համադրությունն է հանգեցնում քաշի ավելացման:

Մեկ այլ կարեւոր հանգամանք, ըստ մասնագետի, այն է, որ Իտալիայում՝ մակարոնեղենի հայրենիքում, այն մատուցում են փոքր չափաբաժիններով, ուստի իտալացիներին հաջողվում է չգիրանալ։ Շատ այլ երկրներում, այդ թվում՝ Ավստրալիայում, չափաբաժինները չափազանց մեծ են, ուստի մարդիկ չափից շատ են ուտում եւ դրա հետեւանքով արագ գիրանում են։

Կազմվածքը պահպանելու համար Բարելը խորհուրդ է տալիս ընտրել ամբողջական հացահատիկից պատրաստված մակարոնեղեն կամ բանջարեղենից պատրաստված այլընտրանքային մակարոնեղեն ու հետեւել չափաբաժնի քանակին:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook