Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Հոտի և համի զգացողության վերականգնում Քովիդ-19-ից հետո

Հոտի և համի զգացողության վերականգնումը կարող է երկար ժամանակ պահանջել՝ այն կարող է տևել շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ:
🌐NHS-ը (Մեծ Բրիտանիայի Առողջապահություն) գրում է, որ այս պահին չկան բավարար տվյալներ Քովիդ 19-ը վարակի հետևանքով հոտի կորստի վերաբերյալ։
10 մարդուց 1-ի մոտ զգայական կորուստը պահպանվում է հիվանդությունից հետո(նայիր հետքովիդյան համախտանիշ գրառումը):
♻️Պատահում է, որ կորում է ոչ միայն հոտառությունը, այլ նաև համը կամ համային զգացումները խառնվում են։
Եթե կորցրել եք և համի, և հոտառության զգացումը, ապա կարևոր է չընկնել ծայրահերությունների հետևից և լցվել համբերությամբ:
👅Կան մթերքներ, որոնք դուք սիրում եք։ Հավանաբար, հենց նրանց համն է, որ կսկսեք ճանաչել առաջին հերթին:
👅 Պահպանեք բերանի խոռոչի հիգիենան՝ խոզանակեք ատամները օրական առնվազն 2 անգամ, ողողեք բերանը խոռոչի լվացման միջոցներով (առանց ալկոհոլի) կամ ջրով։
👅Փոխեք սննդի ջերմաստիճանը։ Սովորաբար տաք սննդի և սենյակային ջերմաստիճանի սննդի համը տարբեր են:
👅Սննդի համը ուժեղացնող միջոցների ավելացումը կարող է արագացնել ընկալիչների վերականգնումը` համեմունքներ, խոտաբույսեր, սոուսներ, կիտրոնի հյութ, անանուխի սոուս, մանանեխ, թթու վարունգ և այլ ուժեղ համեր:
👅 Եթե զգայուն եք քաղցրի նկատմամբ, համը հավասարակշռեք ցիտրուսային մրգերի միջոցով։
👅 Անանուխի համով կոնֆետները ևս կարող են օգնել «զրոյացնել» բերանի տհաճ համը:
👅Եթե ուտելիքներն ունեն մետաղի համ, ապա մետաղե պատառաքաղի փոխարեն փորձեք օգտագործել պլաստիկից կամ փայտե պատառաքաղներ։
👅 Եթե զգայուն եք աղի և դառը համերի նկատմամբ, ընտրեք քիչ աղ պարունակող մթերքներ, ավելացրեք ավելի շատ քաղցրավենիք։ Օրինակ՝ շաքարավազ և մեղր աղցանների և խմիչքների մեջ:
👅 Թվում է, թե համային զգայունության կորստի արդյունքում մեր հետաքրքրությունը սննդի նկատմամբ պետք է թուլանա, բայց շատերը զգում են հակառակ էֆեկտը՝ առանց համերի ավելի դժվար է զգալ լիարժեք հագեցվածություն: Եթե վերահսկում եք քաշը՝ աշխատեք հավատարիմ մնալ առողջ սննդակարգի սկզբունքներին:
❓Ինչպե՞ս հաղթահարել հոտի և համի փոփոխությունները՝
Վարժեցրեք կամ նորից «սովորեք» համերը ➡️ оրվա ընթացքում փորձեք մի քանի մթերքներ սուր համերով՝ աղի, կծու, քաղցր, թթու: Օրինակ՝ լիմոն, իմբիր, սոյայի սոուս, պղպեղ, քացախ, աղ, շաքարավազ:
🍬Եթե բերանում չորութուն կա՝ փորձեք մրգային և անանուխի համով կոնֆետներ և մաստակներ օգտագործել:
Վարժեցրեք հոտառությունը ➡️ օրվա ընթացքում փորձեք մի քանի անգամ հոտ քաշել վառ հոտեր ունեցող յուղերից, խոտաբույսերից, համեմունքներից, օծանելիքներց և ցիտրուսներից, փորձեք նաև աչքերը փակ տարբերակել հոտերը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook