Sunday, April 28, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Ճապոնիայում տեղի Է ունեցել հրաբխի ժայթքում

Հրաբխի ժայթքում Է տեղի ունեցել Ճապոնիայի Կագոսիմա պրեֆեկտուրայի Սուվանոսե կղզու վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական վարչությունը: Գրանցվել Է խոշոր հրաբխային քարերի անկում 1 կիլոմետր շառավղով: Այդ կապակցությամբ օդերեւութաբանական վարչությունը ժայթքման վտանգավորության մակարդակը հինգ հնարավորից բարձրացրել Է մինչեւ երրորդ:

Գործնականում դա նշանակում Է լեռան վրա բարձրանալու արգելք: Այս տարի կղզու վրա ժայթքումներ են արձանագրվել մարտին եւ հունիսին: Այն ժամանակ վտանգավորության մակարդակը բարձրացվել Է մինչեւ երրորդ, բայց հետո կրկին իջեցվել մինչեւ երկրորդ: Օդերեւութաբանները բնակչությանը կոչ են անում՝ հետեւել մանրամասն տեղեկատվությանը: Կղզում ապրում Է մի քանի տասնյակ մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook