Sunday, April 28, 2024
ՀայտարարություններՆորություններ

Մայիսի 12-ին նշվում է Բուժքույրերի միջազգային օրը

Մայիսի 12-ին նշվում է Բուժքույրերի միջազգային օրը 💉

Բուժքույրերի մասնագիտական տոնը նշվում է հայտնի անգլուհի Ֆլորենս Նայթինգեյլի ծննդյան օրը, ով Ղրիմի պատերազմի (1853-1856) ժամանակ աշխարհում առաջին գթասրտության քույրերի ծառայությունն է կազմակերպել:

Շատ կարևոր է ձեր առաքելությունը, շատ ծանր ու պատասխանատու է ձեր գործը, հատկապես՝ COVID-19 համավարակի պայմաններում: Ձեր ժպիտով ու բարի վերաբերմունքով դուք նպաստում եք հիվանդի ապաքինմանը:
Անհնար է պատկերացնել բժիշկների աշխատանքն առանց բուժքույրերի, որոնք մեծ նվիրումով են կատարում մասնագիտական իրենց պարտքը:

💚Առողջ Բլոգը շնորհավորում է Ձեզ, մասնագիտական տոնի առթիվ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook