Sunday, April 28, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա այս տարվա կարգախոսն է «Նվազեցնել ապրելիության բացը»

Հայաստանում մանկական քաղցկեղի՝ տարեկան գրանցված դեպքերի առողջացման ցուցանիշը 75% է

ԱՀԿ տվյալներով` յուրաքանչյուր տարի 0-19 տարեկան 400.000 երեխայի և դեռահասի մոտ ախտորոշվում է քաղցկեղ:
✍️Երեխաների մոտ քաղցկեղի ամենատարածված տեսակներն են`
🔸լեյկոզներ,
🔸ուղեղի քաղցկեղ
🔸լիմֆոմաներ և այնպիսի ուռուցքներ, ինչպիսիք են նեյրոբլաստոման և Վիլմսի ուռուցքները:

💬Հայաստանում տարեկան արձանագրվում է մանկական քաղցկեղի 80-ից 100 դեպք, որոնց ուղիղ կեսը բաժին է հասնում լեյկեմիաներին և լիմֆոմաներին: Սոլիդ ուռուցքներից առավել տարածված են կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքները, ոսկրերի և փափուկ հյուսվածքների ուռուցքները՝ օստեոսարկոման, Յուինգի սարկոման։
🔶Բարձր եկամուտ ունեցող երկրներում, որտեղ ընդհանուր առմամբ հասանելի են բուժօգնության համապարփակ ծառայություններ, բուժվում է քաղցկեղով հիվանդ երեխաների ավելի քան 80%-ը: Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում բուժվում է 30%-ից պակաս:

📔Թեմային` համալսարանական վերլուծական ստորաբաժանման անդրադարձը ⬇️
https://rb.gy/zs2f88

💛Հիշե՛ք՝ քաղցկեղը դատավճիռ չէ, այն ախտորոշում է, որի վաղ և ժամանակին կատարումը բազմաթիվ կյանքեր է փրկում:
🧬Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա այս տարվա կարգախոսն է «Նվազեցնել ապրելիության բացը»։

x Close

Like Us On Facebook