Sunday, May 5, 2024
Նորություններ

Մասիսում կայանալու են արցախահայերի մկրտության արարողություններ

Օրհնությամբ Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի, նոյեմբերի 14-ին Մասիս համայնքի եկեղեցիներում կկատարվեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների մկրտության արարողությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Մասյացոտնի թեմը։

Ըստ աղբյուրի՝ այս առիթով նոյեմբերի 10-ին Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցում տեղի է ունեցել Մասիս համայնքի քահանա հայրերի, 140 արցախահայերի և նրանց ապագա կնքահայրերի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քահանա հայրերը խոսել են Մկրտության խորհրդի նշանակության մասին, որից հետո արցախահայերից յուրաքանչյուրը ծանոթացել է իր կնքահոր հետ։

Նշվում է, որ արցախահայերի մկրտության արարողությունները կկրեն շարունակական բնույթ։

Կայքի  գործընկեր՝ Tempus MED Gynaecology 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook