Wednesday, May 8, 2024
ՀիվանդություններՆորություններԱռողջ ապրելակերպ

Միոման արգանդի մկանային հյուսվածի բարորակ նորագոյացություն է:

Այն բավականին տարածված հիվանդություն է 40 տարեկանն անց  կանանց մոտ: Միոմայի չափերը տատանվում են ,դրանք կարող են լինել մի քանի միլիմետրից մինչև 20 սմ: Կինը կարող է ունենալ մեկ կամ միաժամանակ  մի քանի միոմայի հանգույցներ: Այն կարող է լինել արգանդի տարբեր հատվածներում: Երբեմն այն կարող է լինել ոտիկի վրա, որը շատ վտանգավոր է: Ոտիկավոր միոմաների հանգույցները կարող են ոլորվել և ճնշելով արյան անոթները դադարեցնել արյան մատակարարումը: Այս դեպքում պահանջվում է վիրահատական միջամտոmiomaւթյուն: Միոման, գրեթե երբեք չի վերածվում չարորակ ուռուցքի: Հայտնի է, որ  հակաբեղմնավորիչ հաբերի գործածումը և  հղիությունը նվազեցնում են նոր միոմայի առաջացման վտանգը: Միոմայի ախտանշաններն են

-դաշտանային առատ արյունահոսությունը,երբեմն արյան մակարդուկների առկայությամբ

-որովայնի ստորին հատվածում ճնշման և լարվածության զգացողություն

-դաշտանային ցավերի անսովոր սաստկացում

-ցավեր ` սեռական հարաբերության ժամանակ

-վքնածություն, փորկապություն

-հաճախամիզություն:

Հաճախ նշված ախտանշանները կարող են բացակայել, նման դեպքում միոման հայտնաբերվում է  պատահականորեն, գերձայնային հետազոտությունների ժամանակ: Հղիության ժամանակ միոման կարող է բավականաչափ տեղ  չթողնել պտղի զարգացման համար և հանգեցնել վիժումների կամ վաղաժամ ծննդաբերության: Միոմա ունեցող հղիների մոտ մեծանում է նաև պտղի` հետույքային առաջադրության վտանգը: Միոման  աճում է շատ դանդաղ, այն գրեթե երբեք  չի վերածվում չարորակ ուռուցքի և չափերով խիստ փոքրանում է  դաշտանդադարից հետո: Երբեմն  հղիության ընթացքում միոման սկսում է արագ աճել, քանի-որ, լավանում է արգանդի արյունամատակարարումը : Ծննդաբերությունից հետո , սովորաբար  այն վերադառնում է նախկին չափերին: Այն դեպքում երբ միոման  փակում է ծննդաբերական ուղիները, կատարում են կեսարյան հատում: Եթե  Ձեզ մոտ ախտորոշվել է միոմա, ապա պարբերաբար հետազոտվեք  և համոզվեք, որ միոման արագ չի աճում:

Անմիջապես դիմեք բժշկի, եթե  Ձեր դաշտանը դարձել է ավելի առատ, ցավոտ և ուղեկցվում է որովայնի լարվածության  զգացումով:

Ապրեք Առողջ…

Leave a Reply

x Close

Like Us On Facebook