Friday, May 10, 2024
ՆորություններԺամանց

Victoria’s Secret-ի հայազգի մոդել Ռուբինա Խանզադյանը կիսվել է Carolina Herrera բրենդի իր հարսանեկան զգեստի ստեղծման գործընթացով

Հայազգի մոդել Ռուբինա Խանզադյանը, որը հայտնի է Victoria’s Secret բրենդի հետ իր համագործակցությամբ, Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում, ինչպես նշել է, «իր երազանքների» հարսանեկան զգեստով է։ Ռուբինայի եւ նրա ընտրյալի՝ Գաբրիել Ռոսենի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել օրեր առաջ։ Մոդելն արարողությանը կրել է Carolina Herrera բրենդի՝ առանց թեւքերի երկար սպիտակ զգեստ, որը աչքի է ընկնում եւ պարզությամբ, եւ շքեղությամբ։ Շրջազգեստն ուղիղ է՝ առանց փոռերի եւ շղարշների, իսկ իրանից ամրացված է երկար կտոր, որը ստեղծում է կրկնակի շրջազգեստի տպավորություն։

Screenshot 2023-11-12 213551

Իր նոր հրապարակմամբ Ռուբինան շնորհակալություն է հայտնել բրենդի ստեղծագործական ղեկավար Ուես Գորդոնին՝ իր զտեստը ստեղծելու համար։ Մոդելը ներկայացրել է զգեստի պատրաստման ընթացքը, էսքիզներն ու նախահարսանեկան չափումները։

Խանզադյանը հատուկ շնորհակալություն է հայտնել նաեւ բոլորին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել յուրահատուկ հանդերձանքի ստեղծման գործընթացում։

Կայքի  գործընկեր՝ Tempus MED Gynaecology 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook