Saturday, April 27, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Մեղրով և խնձորով դիմակ

Մեղրով և խնձորով դիմակ

Այն հիանալի սնուցում և բարձրացնում է մաշկի տոնուսը` հագեցնելով անհրաժեշտ վիտամիններով:
Պատրաստման եղանակը. Փոքր անցքերով քերիչով քերեք խնձորի կեսն ու այն խառնեք 1 թեյի գդալ մեղրի հետ: Զանգվածը քսեք դեմքին: Այն հարկավոր է դեմքի վրա թողնել 20 րոպե, որից հետո անհրաժեշտ է այն լվանալ գոլ ջրով:

Սպիտակ կավից պատրաստաված դիմակ

Սև կետերը մաքրելու համար շատ  էֆեկտիվ է սպիտակ կավից պատրաստված դիմակը: Պարզապես բացեք կավի փոշին ջրով, մինչեվ ձեվավորվի մածուցիկ միատարր զանգված, այն քսեք դեմքին եվ թողեք 10-12 րոպե:

Դեմքը մաքրող լոսյոն՝ սև կետերի դեմ

Մեկ բաժակ եռացրած ջուրը լցրեք մեկ ճաշի գդալ եղեսպակի (шалфей) և նույն քանակությամբ վաղենակի (календула) չորացրած ծաղիկների վրա: Ապա եռացրեք ևս երկու րոպե, հետո ծածկեք խուփով, մինչև լրիվ սառչի, վերջում քամեք: Ստացված լոսյոնով խորհուրդ է տրվում դեմքը մաքրել հնարավորության դեպքում օրվա մեջ մի քանի անգամ:

Սնուցող,  թարմացնող և խոնավացնող դիմակ

– 1 թեյի գդալ գլիցերինը խառնեք 1թ/գ բնական մեղրի հետ, ավելացրեք 3 ճաշի գդալ գոլ ջուր և լավ խառնեք, որպեսզի միատարր զանգված դառնա: Ավելացրեք 1թ/գ վարսակաձավարի ալյուր (օվսյանկա): Կրկին խառնեք: Եթե զանգվածը շատ թանձր ստացվի, ապա կարող եք ջուր ավելացնել: Դիմակը քսեք դեմքին և պարանոցին, պահեք 10-15 րոպե, այնուհետեւ լվացեք սենյակային ջերմաստիճանի ջրով: Սնուցող և թարմացնող, խոնավացնող դիմակ է:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook